2023 թվականի ապրիլի 4-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 837 | 21:00 | |
Ապրիլի 4-ը կիսում են լուսնային 14-րդ ու 15-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է: Լուսնային 14-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 17:09-ը, ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների օր է: Մարդու մոտ այսօր երրորդ աչք է բացվում: Ցանկացած կարևոր գործի սկիզբ պետք է ծրագրել լուսնային 14-րդ օրվա համար: Եթե կորցնեք այն, կկորցնեք ամիսը: Բարենպաստ է ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով ու կարևոր գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, կարդալն ու սովորելը, ֆիզիկական աշխատանքով զբաղվելը: Անբարենպաստ է տեսողությունը ծանրաբեռնելը, օծանելիքը չարաշահելը: Օրվա հիվանդություններն արագ ու հեշտ կանցնեն: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, հնարավոր են տրամադրության տատանումներ: Լուսնային 15-րդ օրը, որը սկսվում է 17:09-ից, մարմնային գայթակղությունների օր է, ուստի անհրաժեշտ է չափավոր լինել: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Լուսնային 15-րդ օրը տեսած երազը ողջ ամսվա համար կշիռ կունենա: Լավ նշան կլինի շունը, նույնիսկ՝ հաչող շունը: Բարենպաստ է համեստ լինել ու ծուլության դեմ պայքարելը: Անբարենպաստ է վիճելը, նվերներ ընդունելը, ընտանեկան խնդիրները լուծելը: Խնձոր մի կերեք, նախապատվությունը տվեք ճապոնական խոհանոցի ուտեստներին: Հորմոնալ դաշտը ծանրաբեռնված կլինի: Կսրվեն ֆոբիաները: Վնասվածքներ ստանալու տեսանկյունից վտանգավոր օր է: Այսօր արևային 15-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Օրը հարմար է կապեր հաստատելու համար: Աշխատանքն ուրախություն ու բավարարվածություն կբերի: Խորհուրդ է տրվում զբաղվել տան շինարարությամբ, վերանորոգմամբ, կահավորմամբ կամ մաքրությամբ: Հոգ տարեք բույսերի և կենդանիների մասին: Լավ է դեղեր ու թուրմեր պատրաստեք: Խորհուրդ չի տրվում ֆիզիկապես լարվել, գործարքներ կնքել, զբաղվել ֆինանսական գործերով, ծառահատությամբ ու որսորդությամբ: Լավ նշաններ կլինեն պատահաբար անձրևի տակ ընկնելը, ծիածան կամ կայծակ տեսնելը, ձեզ վրա հեղուկ թափելը: Վատ նշաններ կլինեն շղթաների, մանր-մունր իրերի, քորոցների, ժամերի կորուստը, եթե կրակը պատահաբար բռնկվի կամ հանգչի, լամպը այրվի: Օրվա գույներն են արծաթագույնն ու նարնջագույնը: Բացասական կլինի վառ կանաչը: Օրվա թվերն են՝ 15, 81, 74, 27: Մրգեր ու հյութեր շատ օգտագործեք, մի հրաժարվեք քաղցրավենիքից ու մեղրից: Չի կարելի գինի խմել: Հնարավոր են ինչպես խորհրդանշական, այնպես էլ իրական երազներ: |
|