ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի ապրիլի 28-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 415 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Ապրիլի 28-ը կիսում են լուսնային 8-րդ ու 9-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է:

Լուսնային 8-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 10:54-ը, կերպափոխությունների, դեղեր պատրաստելու, ճշգրիտ գիտությունների, ինքներդ ձեզ վրա աշխատելու օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, ծրագրմամբ, վերածրագրավորմամբ զբաղվելը: Անբարենպաստ է լողանալը, լվանալը, ալկոհոլ օգտագործելը: Կարող եք սոված մնալ, աղիների մաքրում անել:

Լուսնային 9-րդ օրը, որը սկսվում է 10:54-ից, վատ նշաններին պետք է ուշադիր լինել, սթափ մտածել ու գնահատել ամեն քայլը: Չի կարելի նայել հայելուն ու կոտրել այն: Այսօր շատ արդյունավետ կլինի ձեզ նեղացրած մարդուն ներելը: Օրը բարենպաստ է հողամասում աշխատելու և ճամփորդելու համար: Խորհուրդ են տրվում պասիվությունն ու վերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Անհարմար ժամանակ է սովորելու, խոհանոցում աշխատելու համար, իսկ սուտը, հպարտությունն ու ադեկվատ չլինելը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն՝ գերակտիվությունն այսօր պատժելի է: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, կսրվեն ֆոբիաներն ու սուիցիդալ հակումները:

Այսօր արևային 9-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Նոր գործեր սկսելու, ճամփորդությունների, առաքելությունների, մարդկանց միավորելու օր է: Լավ է ազատվեք հնից ու անպիտանից: Խորհուրդ չի տրվում անզգույշ վարվել հրդեհավտանգ իրերի և նյութերի հետ: Լավ նշան կլինի դռներն ու պատուհանները բացող քամին: Վատ նշաններ կլինեն կրակի մարելը, հրդեհները, այրվածքները, ծուխն ու մոխիրը: Հագուստի մեջ լավը կլինեն փայլունները, շագանակագույնը, դեղինը: Վատ կլինի կապույտը: Օրվա թվերն են՝ 81, 27, 68: Նախապատվությունը տվեք տաք, արագ մարսվող կերակուրներին: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում մեծ քանակի մարդկանց տեսնեք: Այսօր լավ է ուրախ արթնանաք ու առույգ լինեք:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 415 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0