2023 թվականի ապրիլի 20-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 361 | 21:00 | |
Ապրիլի 20-ը կիսում են լուսնային 29-րդ, 30-րդ ու 1-ին օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է, իսկ 07:29-ից՝ Ցուլի: Լուսնային 29-րդ օրը, որը սկսվում է 00:00-ից ու շարունակվում մինչև 05:29-ը, ամենավտանգավոր օրերից մեկն է, երբ ցանկացած կանխագուշակություն ու երազ սուտ կլինի: Անկումների և աղետների օր է: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել: Արժե վերջ տալ ձևական կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Բարենպաստ է պատասխանատու լինելը, տագնապի դեմ պայքարելը, չափավոր ու հնազանդ լինելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, ոսկորից և եղջյուրից իրեր կրելը: Քնելուց առաջ ջրով մաքրեք օրգանիզմը, կարճ ժամանակով սառը ջրի տակ պահեք ոտքերը: Լուսնային 30-րդ օրը, որը ձգվում է 05:29-ից մինչև 07:12-ը, սիրո, ներողամտության, ամսվա եզրահանգումներ անելու օր է: Սա անպիտանից ազատվելու և զրգացման նոր շրջափուլ մտնելու ժամանակ է: Շան հաչոցը նշան կլինի, որ ընթացիկ ամսվա ընթացքում սխալ եք թույլ տվել: Օրն անբարենպաստ կլինի գործնական հարաբերությունների համար: Արժե ավարտել գործերը, մարդկանց ուրախություն պարգևել, պարտքեր տալ: Ուտելիքը պիտի թեթև լինի: Խորհուրդ է տրվում քարի հետ աշխատանքը: Անբարենպաստ է ագրեսիա ցուցաբերելը, հոտավետ նյութերի հետ գործ ունենալը: Լուսնային 1-ին օրը, որը սկսվում է 07:12-ից ու շարունակվում մինչև 24:00-ը, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերն այսօր մեծ չեն լինի, ուստի անհրաժեշտ է խուսափել ծանրաբեռնվածությունից, չարժե ռիսկային գործեր նախաձեռնել: Բարենպաստ կլինի հուզական հանգիստը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելն ու առևտուր անելը: Սեփական ուժերի և արարքների սխալ գնահատականը կարող է նկատելի կորուստների հանգեցնել, եթե մարդն այսօր ակտիվ գործունեությամբ զբաղվի: Խուսափեք գերհոգնելուց, ալկոհոլ ու շատ կծու, շատ տաք ուտեստներ օգտագործելուց: Հիվանդությունները երկար կտևեն, բայց հիվանդն անպայման կառողջանա: Այսօր արևային 1-ին օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է, իսկ 11:13-ից՝ Ցուլի: Օրը կապված է ստեղծագործելու, ուրախության, անձնական առաքելության գիտակցման հետ: Խորհուրդ է տրվում ամսվա ծրագրեր կառուցել, ստեղծագործ նախաձեռնություններ սկսել, նոր սանրվածք անել: Խորհուրդ չի տրվում տխրել, շտապել: Լավ նշաններ կլինեն կրակ ու կայծակ տեսնելն ու առավոտյան թռչունների երգը լսելը: Վատ նշաններ կլինեն մարող կրակը, պատռվող իրերն ու կոտրվող եղունգները: Օրվա գույներն են ոսկեգույնը, վառ վարդագույնը, փայլունները: Ներդաշնակ չեն լինի մուգ ու խամրած գույները: Օրվա թվերն են՝ 21 և 72: Կարկանդակներ թխեք, կերեք ու հյուրասիրեք: Կարող եք գինի խմել: Լավ նշան կլինի երազում տոն, կրակ ու լույս տեսնելը: |
|