ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2023 թվականի ապրիլի 19-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 440 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Ապրիլի 19-ը կիսում են լուսնային 28-րդ ու 29-րդ օրերը: Լուսինը Խոյի նշանի տակ է:

Լուսնային 28-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 05:21-ը, նվերների ու գտածոների, երկրային գործերի օր է: Բարենպաստ է խոշոր գործերով զբաղվելը, իրեր գնելը, պիտանի բույսեր տնկելն ու բարի մտքեր տարածելը: Այսօր անհրաժեշտ է բարձր տրամադրության մեջ լինել ու վերահսկել հույզերը: Անբարենպաստ է ծառեր կտրելը, ծաղիկներ քաղելն ու նվիրելը: Հետևեք զարկերակային ճնշմանը, քիչ կարդացեք, մի նայեք վառ լույսին: 

Լուսնային 29-րդ օրը, որը սկսվում է 05:21-ից, ամենավտանգավոր օրերից մեկն է, երբ ցանկացած կանխագուշակություն ու երազ սուտ կլինի: Անկումների և աղետների օր է: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել: Արժե վերջ տալ ձևական կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Բարենպաստ է պատասխանատու լինելը, տագնապի դեմ պայքարելը, չափավոր ու հնազանդ լինելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, ոսկորից և եղջյուրից իրեր կրելը: Քնելուց առաջ ջրով մաքրեք օրգանիզմը, կարճ ժամանակով սառը ջրի տակ պահեք ոտքերը:

Այսօր արևային 30-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Սա ժամանակի դեմ հաղթանակ տոնելու օր է: Խորհուրդ չեն տրվում ավելորդ զրույցները, ակտիվ գործերը, մաքրությունը: Լավ նշաններ կլինեն ծիածանի և կամրջի տակով անցնելը, լույս ու կայծակ տեսնելը, ժամերի սլաքների ձայնն ու ժամերի կանգ առնելը, քորոցը կորցնելը, հագուստը պատռելը, հայելիներ ու ժամեր գնելը: Վատ նշաններ կլինեն մռայլ օրն ու մթությունը, զարդից ընկած քարը, կոտրված ժամերն ու սպասքը: Օրվա գույնը ոսկեգույնն է: Օրվա թվերն են՝ 15, 25, 35, 40, 85: Խորհուրդ է տրվում սառը ուտելիք, կաթնամթերք, կաթ, հաց օգտագործել: Երազներ լավ է չտեսնեք ու քնեք լույսի ներքո:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 440 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0