ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի սեպտեմբերի 8-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 235 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Սեպտեմբերի 8-ը կիսում են լուսնային 12-րդ ու 13-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է:

Լուսնային 12-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 19:13-ը, հանգստության, մտքերը մաքրելու, իմաստնության զգացմունքների հանդեպ տարած հաղթանակի օր է: Լուսնային 12-րդ օրը վատ նշաններ կլինեն կոտրված սպասքն ու թափված հեղուկը: Բարենպաստ է խոստովանություններ ստանալը, կարող են իրականանալ երազանքները, աղոթքները լսելի կլինեն: Խորհուրդ է տրվում բարեգործություն անել, նվերներ տալ, աշխատել այգում, շատ ջուր խմել, ներողամիտ ու մարդասեր լինել, բայց չի կարելի թուլանալ: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով տարվելը, բարկանալը, վիճելն ու լաց լինելը: Կոշտ սնունդ քիչ օգտագործեք, իսկ ջուր՝ շատ: Հյութեր խմեք: Խուսափեք սիրտը ծանրաբեռնելուց:

Լուսնային 13-րդ օրը, որը սկսվում է 19:13-ից, կապեր կազմակերպելու, ուսման, տեղեկատվություն կուտակելու, խորհրդատվության դիմելու, անցյալը վերամշակելու օր է: Բարենպաստ է սովորելը, ուտելիք պատրաստելը, տնտեսության համար իրեր կուտակելը, ձեռք բերելն ու պատրաստելը: Անբարենպաստ է մեծ գործեր ձեռնարկելը, ճամփորդելը, եղած հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Օրվա հիվանդությունները վտանգավոր կլինեն, բայց այսօր լավ կյուրացվեն ու կազդեն դեղերը:

Այսօր արևային 22-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Օրը կապված է ընտրության, ժամանակի և տարածության մեջ շարժման հետ: Սկզբունքային փոփոխությունների և ազատության ժամանակն է: Խորհուրդ է տրվում ճանապարհի ընտրություն կատարել, հետևել ինտուիցիային, կտրել մազերը, չխուսափել սիրո դրսևորումներից: Բարենպաստ են կապերը, ծանոթությունները, բանակցություններն ու ճամփորդությունները: Խորհուրդ չի տրվում դատարկ բաների պատճառով նեղանալ: Լավ նշաններ կլինեն փոփոխական եղանակը, մեջքին փչող քամին: Վատ նշաններ կլինեն ծուխը, վատ հոտերը, եթե քամին ինչ-որ բան քշի տանի ձեռքից, անկումները: Նախապատվությունը տվեք ոչ վառ գույներին: Օրվա թվերն են՝ 39, 86, 22, 53: Թեթև, բուսական սնունդ օգտագործեք: Երազները կշիռ կունենան և արագ կիրականանան: Լավ է շատ երազներ տեսնելը:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 235 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0