ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի սեպտեմբերի 25-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 499 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Սեպտեմբերի 25-ը կիսում են լուսնային 28-րդ ու 29-րդ օրերը: Լուսինը Կույսի նշանի տակ է, իսկ 19:42-ից՝ Կշեռքի:

Լուսնային 28-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 05:18-ը, նվերների և գտածոների, երկրային գործերի օր է: Բարենպաստ է խոշոր գործերով զբաղվելը, իրեր գնելը, պիտանի բույսեր տնկելն ու բարի մտքեր տարածելը: Անհրաժեշտ է բարձր տրամադրության մեջ լինել ու վերահսկել հույզերը: Անբարենպաստ է ծառեր կտրելն ու ծաղիկներ քաղել նվիրելը: Հետևեք զարկերակային ճնշմանը, քիչ կարդացեք ու մի նայեք վառ լույսին: 

Լուսնային 29-րդ օրը, որը սկսվում է 05:18-ից, ամենավտանգավոր օրերից մեկն է, երբ ցանկացած երազ, ցանկացած կանխագուշակություն սուտ կլինի: Անկումների և աղետների օր է: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել: Արժե վերջ տալ ձևական կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Բարենպաստ է պատասխանատու լինելը, տագնապի ու ձանձրույթի դեմ պայքարելը: Զբաղվեք տան ու տնտեսության հարցերով, չափավոր ու հնազանդ եղեք: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, եղջյուրից ու ոսկորից իրեր կրելը: Օրգանիզմը քնելուց առաջ մաքրեք ջրով, մի քանի րոպեով սառը ջրի մեջ պահեք ոտքերը:

Այսօր արևային 9-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Սա նոր գործերի, ճամփորդությունների, առաքելությունների, մարդկանց միավորելու օր է: Լավ է ազատվեք հնից ու անպիտանից: Խորհուրդ չի տրվում անզգույշ վարվել հրդեհավտանգ իրերի և նյութերի հետ: Լավ նշան կլինի դռներն ու պատուհանները բացող քամին: Վատ նշաններ կլինեն կրակի մարելը, հրդեհները, այրվածքները, ծուխն ու մոխիրը: Հագուստի մեջ նախապատվությունը տվեք փայլուններին, շագանակագույնին, դեղինին: Վատ կլինի կապույտ գույնը: Օրվա թվերն են՝ 81, 27, 68: Նախապատվությունը տվեք տաք, արագ մարսվող կերակուրներին: Երազները կշիռ կունենան, եթե նրանցում մեծ քանակի մարդկանց տեսնեք: Այսօր լավ է ուրախ արթնանաք և առույգ լինեք:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 499 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0