ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի սեպտեմբերի 19-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 505 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Սեպտեմբերի 19-ը կիսում են լուսնային 23-րդ ու 24-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է:

Լուսնային 23-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 22:53-ը, անհրաժեշտ է պայքարել վախերի դեմ: Չի կարելի անգործության մատնվել, խուսափեք սիրախաղերից: Այսօր մարդու մեջ հեշտությամբ է արթնանում վեճերի ու արկածախնդրությունների հակվածությունը: Բարենպաստ է տնային գործերով զբաղվելը, տան համար կահույք գնելը, մաքրություն անելը, կաթ ու կաթնամթերք օգտագործելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պրովոկացիաներին ու վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը, միս ուտելը: Կսրվեն սեռական բնույթի խնդիրները:

Լուսնային 24-րդ օրը, որը սկսվում է 22:53-ից, ընտրության, եզրահանգումների, մտքերը մաքրելու օր է: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերը ապագայում ռեզերվների ակտիվ օգտագործման կհանգեցնեն: Անբարենպաստ է շփման ընթացքում զրուցակցի վրա ճնշումներ գործադրելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Օրն օգտագործեք առողջությունն ամրապնդելու նպատակով: Կարող եք զբաղվել բուժմամբ:

Այսօր արևային 3-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում տան շինարարություն սկսել, զբաղվել տնային գործերով: Կարող եք ստեղծագործ գործընթացներ, ինչպես նաև դատական գործեր սկսել: Խորհուրդ չի տրվում վիրահատություններ ու ծախսեր անել: Աշխատանքն այսօր հարստություն ու բարեկեցություն կբերի: Վատ նշաններ կլինեն կորուստները: Օրվա գույներն են բալագույնը, մուգ կապույտը: Ներդաշնակ չեն լինի կանաչի երանգները: Օրվա թվերն են՝ 16, 62, 73: Կարող եք շատ ուտել, բայց միայն այն, ինչ ինքներդ եք պատրաստել: Նյութական աշխարհի հետ կապված երազները կշիռ կունենան:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 505 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0