ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի սեպտեմբերի 17-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 580 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Սեպտեմբերի 17-ը կիսում են լուսնային 21-րդ ու 22-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է:

Լուսնային 21-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 21:15-ը, խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու ճանապարհին համառություն դրսևորելու օր է: Լավն է սպորտային մրցումների, քննությունների համար: Աշխատանքի նոր վայր անցնել խորհուրդ է տրվում լուսնային 21-րդ օրը: Այսօր կարող եք հավատարմության երդում տալ: Արժե ակտիվ լինել, սա ընկերության, մարդկանց միավորելու օր է: Անբարենպաստ է սկանդալներ անելը, մենակ մնալը, ծանր աշխատանքը միայնակ անելը: Այսօր հեշտությամբ վերջ կտաք վնասակար սովորույթներին: Խորհուրդ են տրվում ֆիզիկական վարժությունները, մաքուր օդին դուրս գալը:

Լուսնային 22-րդ օրը, որը սկսվում է 21:15-ից, տխրության, կյանքի ճանաչողության, կենսափորձ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսումներ անելը, սովորելը, սեփական արմատների հետազոտությամբ և արխիվային աշխատանքներով զբաղվելը: Սովորեցրեք մյուսներին, փորձ փոխանցեք, աշակերտներ պատրաստեք, առատաձեռն եղեք կամ պարզապես գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելը, բանակցություններ վարելը, կապեր հաստատելը:

Այսօր արևային 1-ին օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Օրը կապված է ստեղծագործելու, ուրախության, անձնական առաքելության գիտակցման հետ: Խորհուրդ է տրվում ամսվա ծրագրեր կառուցել, ստեղծագործ նախաձեռնություններ սկսել, նոր սանրվածք անել: Խորհուրդ չի տրվում տխրել ու շտապել: Լավ նշաններ կլինեն կրակ ու կայծակ տեսնելը, որը բարի նախաձեռնություններ կխոստանա: Լավ կլինի առավոտյան թռչունների երգը լսելը: Վատ նշաններ կլինեն մարող կրակը, պատռվող իրերն ու կոտրվող եղունգները: Օրվա գույներն են ոսկեգույնը, վառ վարդագույնը, սպիտակը, փայլունները: Ներդաշնակ չեն լինի մուգ ու խամրած գույները: Օրվա թվերն են՝ 21 և 72: Կարկանդակներ թխեք, կերեք ու հյուրասիրեք մյուսներին: Կարող եք գինի խմել: Լավ նշան կլինի երազում տոն, կրակ ու լույս տեսնելը:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 580 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0