ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի փետրվարի 23-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 697 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Փետրվարի 23-ը կիսում են լուսնային 22-րդ ու 23-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է, իսկ 16:28-ից՝ Աղեղնավորի:

Լուսնային 22-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 01:34-ը, տխրության, կյանքի ճանաչողության, կենսափորձի օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսումներ անելը, սովորելը, սեփական արմատների ուսումնասիրությամբ, արխիվային աշխատանքներով զբաղվելը: Սովորեցրեք ուրիշներին, փորձ փոխանցեք, աշակերտներ պատրաստեք, առատաձեռն եղեք, ինքներդ գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելը, բանակցություններ վարելը, կապեր հաստատելը:

Լուսնային 23-րդ օրը, որը սկսվում է 01:34-ից, անհրաժեշտ է ճնշել վախերը, չի կարելի անգործության մատնվել, խուսափեք նաև սիրախաղերից: Այսօր մարդու մեջ արթնանում է վեճերի ու արկածախնդրությունների հակվածությունը: Բարենպաստ է զբաղվել տնային գործերով, տունը կահավորելով, մաքրությամբ, կաթ ու կաթնամթերք օգտագործել: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, միս ուտելը, պրովոկացիաներին, վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Այսօր կարող են սրվել սեռական բնույթի խնդիրները:

Այսօր արևային 10-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Խորհուրդ է տրվում մոտ լինել բնությանն ու հանգստանալ: Խորհուրդ չի տրվում աղտոտել ջուրը, դեղեր ընդունել: Լավ նշաններ կլինեն թափված ջուրն ու անձրևը: Վատ նշաններ կլինեն մազերի թափվելը, ատամների ընկնելը, կոտրված կրունկը, ծարավը: Օրվա գույներն են մոխրագույնն ու կանաչը: Նախապատվությունը տվեք թափանցիկ կտորներին: Օրվա թվերն են՝ 20, 41: Քաղցր հյութեր ու կաթնամթերք օգտագործեք: Երազները կշիռ կունենան: Լավ է շատ քնեք, երազում լողաք, կենդանի ձկներ ու պտուղներ, սնկեր տեսնեք: Վատ նշան կլինի երազում կրակ տեսնելը:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 697 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0