ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի փետրվարի 22-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 631 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Փետրվարի 22-ը կիսում են լուսնային 21-րդ ու 22-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է:

Լուսնային 21-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 00:03-ը, լավն է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու ճանապարհին համառություն դրսևորելու համար: Օրը հարմար է սպորտային մրցումների, քննությունների համար: Նոր աշխատանքի էլ խորհուրդ է տրվում անցնել լուսնային 21-րդ օրը: Սա ընկերության, մարդկանց միավորելու օր է: Անբարենպաստ է սկանդալներ անելը, մենակ մնալը, ծանր աշխատանքը միայնակ անելը: Այսօր հեշտությամբ հրաժեշտ կտաք վնասակար սովորույթներին: Ֆիզիկական վարժություններ արեք, եղեք մաքուր օդին:

Լուսնային 22-րդ օրը, որը սկսվում է 00:03-ից, տխրության, կյանքի ճանաչողության, կենսափորձի օր է: Բարենպաստ է արհեստի հմտություններ ձեռք բերելը, կանխատեսումներ անելը, սովորելը, սեփական արմատների ուսումնասիրությամբ, արխիվային աշխատանքներով զբաղվելը: Սովորեցրեք ուրիշներին, փորձ փոխանցեք, աշակերտներ պատրաստեք, առատաձեռն եղեք, ինքներդ գիտելիքներ կուտակեք: Անբարենպաստ է ճամփորդելը, նոր գործեր սկսելը, բիզնեսով զբաղվելը, բանակցություններ վարելը, կապեր հաստատելը:

Այսօր արևային 9-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Օրը կապված է նոր գործերի, ճամփորդությունների, առաքելությունների, մարդկանց միավորելու հետ: Լավ է ազատվեք հնից ու անպիտանից: Խորհուրդ չի տրվում անզգույշ վարվել հրդեհավտանգ իրերի ու նյութերի հետ: Լավ նշան կլինի դռներն ու պատուհանները բացող քամին: Վատ նշաններ կլինեն կրակի մարելը, հրդեհները, այրվածքները, ծուխն ու մոխիրը: Հագուստի մեջ լավը կլինեն փայլունները, շագանակագույնը, դեղինը: Վատը կլինի կապույտ գույնը: Օրվա թվերն են՝ 81, 27, 68: Նախապատվությունը տվեք տաք, արագ մարսվող կերակուրներին: Երազները կշիռ կունենան, եթե երազում մեծ քանակի մարդկանց տեսնեք: Այսօր լավ է ուրախ արթնանալ ու առույգ լինել:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 631 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0