ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի օգոստոսի 27-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 575 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Օգոստոսի 27-ը կիսում են լուսնային 29-րդ, 30-րդ ու 1-ին օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է, իսկ 03:24-ից՝ Կույսի:

Լուսնային 29-րդ օրը, որը սկսվում է 00:00-ից ու շարունակվում մինչև 04:56-ը, ամենավտանգավոր օրերից մեկն է, երբ ցանկացած երազ, ցանկացած կանխագուշակություն սուտ կլինի: Անկումների և աղետների օր է: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել: Արժե վերջ տալ ձևական կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Բարենպաստ է պատասխանատու լինելը, տագնապի ու ձանձրույթի դեմ պայքարելը, չափավոր ու հնազանդ լինելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, ոսկորից ու եղջյուրից իրեր կրելը: Քնելուց առաջ օրգանիզմը մաքրեք սառը ջրով, մի քանի րոպեով շատ սառը ջրի մեջ պահեք ոտքերը:

Լուսնային 30-րդ օրը, որը ձգվում է 04:56-ից մինչև 11:17-ը, սիրո, ներողամտության, ամսվա եզրահանգումներ անելու օր է: Սա անպիտան ամեն ինչից հրաժարվելու, զարգացման նոր փուլ մտնելու օր է: Շան հաչոցը նշան կլինի, որ ամսվա ընթացքում սխալ եք թույլ տվել: Օրը բարենպաստ չի լինի գործնական հարաբերությունների համար: Արժե ավարտել գործերը, զբաղվել ներհայեցմամբ, մարդկանց ուրախություն պարգևել, վերադարձնել պարտքերը: Ուտելիքը պետք է թեթև լինի: Խորհուրդ է տրվում քարի հետ աշխատանքը: Բարենպաստ է եզրահանգումներ անելը, անցած կյանքի ճամփան վերլուծելը, ուրիշներին ուրախացնելը: Անբարենպաստ է ագրեսիա դրսևորելը, հոտավետ նյութերի հետ աշխատելը:

Լուսնային 1-ին օրը, որը սկսվում է 11:17-ից ու շարունակվում մինչև 24:00-ը, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Դրանց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերն այսօր մեծ չեն լինի, այնպես որ խուսափեք ծանրաբեռնվածությունից, ռիսկային գործեր մի նախաձեռնեք, միայն ծրագրեք դրանք: Բարենպաստ կլինի հուզական հանգիստը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելն ու առևտուր անելը: Սեփական ուժերի և արարքների սխալ գնահատականը կարող է նկատելի կորուստների հանգեցնել, եթե մարդն այսօր ակտիվ գործունեությամբ զբաղվի: Խորհուրդ է տրվում չհոգնել, ալկոհոլ չօգտագործել, շատ կծու և շատ տաք ուտեստներ չփորձել: Հիվանդությունները երկար կտևեն, բայց հիվանդն անպայման կառողջանա:

Այսօր արևային 10-րդ օրն է: Արեգակը Կույսի նշանի տակ է: Սա ինքնավերլուծության, մեդիտացիայի, վախերից ազատվելու օր է: Խորհուրդ է տրվում մոտ լինել բնությանն ու հանգստանալ: Խորհուրդ չի տրվում աղտոտել ջուրն ու դեղեր ընդունել: Լավ նշաններ կլինեն թափված ջուրն ու անձրևը: Վատ նշաններ կլինեն մազերի թափվելը, ատամների ընկնելը, կոտրված կրունկն ու ծարավը: Օրվա գույներն են մոխրագույնն ու կանաչը: Նախապատվությունը տվեք թափանցիկ կտորներին: Օրվա թվերն են՝ 20, 41: Քաղցր հյութեր ու կաթնամթերք օգտագործեք: Երազները կշիռ կունենան: Լավ է շատ քնեք, երազում լողաք, կենդանի ձկներ, պտուղներ, սնկեր տեսնեք: Վատ կլինի երազում կրակ տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 575 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0