2022 թվականի օգոստոսի 21-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 715 | 21:00 | |
Օգոստոսի 21-ը կիսում են լուսնային 24-րդ ու 25-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է: Լուսնային 24-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 23:19-ը, ընտրության, եզրահանգումներ անելու օր է: Անհրաժեշտ է ամեն ինչ մանրամասն ու կարգին անել: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերն ապագայում ռեզերվների ակտիվ օգտագործման կհանգեցնեն: Անբարենպաստ է շփման ընթացքում զրուցակցի վրա ճնշումներ կիրառելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Օրն արժե օգտագործել առողջությունն ամրապնդելու համար: Կարող եք զբաղվել բուժմամբ, յոգայով: Լուսնային 25-րդ օրը, որը սկսվում է 23:19-ից, միայնության, կենտրոնացվածության ու երևակայության օր է: Բարենպաստ է հանգստին ու ներդաշնակությանը ձգտելը, զգայունակությունը զարգացնելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խելամիտ ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը: Խուսափեք շտապողականությունից: Այսօր արևային 4-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Օրը բնութագրվում է լարվածությամբ ու ակտիվությամբ: Սա արդար գործի համար պայքարի, ասպետության օր է: Խորհուրդ է տրվում ակտիվ նոր գործեր սկսել, զբաղվել ֆիզիկական աշխատանքով, կարող եք ռիսկի դիմել: Սա պարտքը կատարելու օր է: Խորհուրդ չի տրվում պասիվ լինել ու հանգստանալ՝ սպասելով երջանիկ պատահականության: Լավ նշանները կապված կլինեն մետաղի հետ, լավ է, եթե ափսե կոտրվի: Վատ նշաններ կլինեն ձեռնոցը կորցնելն ու դիմահայաց քամին: Օրվա գույներն են կարմիրը, վարդագույնը: Ներդաշնակ չեն լինի կանաչի երանգները: Օրվա թվերն են՝ 15, 39, 40, 46: Կծու ուտեստներ փորձեք: Ալկոհոլը ցանկալի չէ: Երազում մարտեր տեսնելը կնշանակի, որ շուտով լուծվելու են թշնամու հետ խնդիրները: Լավ կլինի, եթե երազում ձեզ ակտիվ տեսնեք: |
|