2022 թվականի նոյեմբերի 28-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 382 | 21:00 | |
Նոյեմբերի 28-ը կիսում են լուսնային 5-րդ ու 6-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է, իսկ 01:06-ից՝ Ջրհոսի: Լուսնային 5-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 13:34-ը, սկզբունքներն ու մարդկանց պաշտպանելու օր է: Կարող եք ճամփա գնալ, բույսեր հավաքել ու չորացնել: Այսօր ուշադիր պիտի լինեք սննդակարգին: Կերեք այն, ինչ ուզում եք, բայց խուսափեք շատակերությունից: Չի կարելի նաև սոված մնալ: Ուշադրություն դարձրեք մարսողական համակարգի օրգաններին՝ ստամոքսին ու աղիներին: Լուսնային 6-րդ օրը, որը սկսվում է 13:34-ից, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակել են ամպերի օգնությամբ. եթե երկինքը լրիվ պարզ կամ ամբողջությամբ ծածկված է եղել, նշանակել է՝ աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ նշաններ կլինեն ամպեր տեսնելն ու մեղեդիկ զանգ լսելը: Բարենպաստ է գողացված կամ կորած իրերը գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը. դրանք կարող են իրականություն դառնալ: Խոցելի կլինեն բրոնխներն ու վերին շնչառական ուղիները: Հիվանդացածներն արագ կառողջանան: Այսօր արևային 13-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Օրը հավասարակշռություն կբերի, կբացվեն ապագայի դռները, նոր մակարդակի բարձրանալու ժամանակը կգա: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաների դաստիարակությամբ, խաղալ, ճամփորդել, զբաղվել աստղագիտությամբ: Լավ է գործարքներ կնքեք: Խորհուրդ չի տրվում ամուսնություն կնքել, կտրուկ վերջ տալ հարաբերություններին: Լավ նշանները կապված կլինեն աստղերի, անունների ու թվերի հետ, որոնք ինֆորմացիա կպարունակեն: Լավ է առավոտյան բերանում քաղցրահամ զգաք ու փայլուն իրեր գտնեք: Վատ նշաններ կլինեն խոնավ, քամոտ եղանակն ու կոտրված սպասքը: Օրվա գույներն են կարմիրը, յասամանագույնը, սպիտակը: Օրվա թվերն են՝ 33, 128, 1024, 13, 5, 55, 555: Ուտելու հարցում չափավոր եղեք, չի կարելի միս ուտել: Կշիռ կունենան կոնկրետ ինֆորմացիա պարունակող երազները: |
|