2022 թվականի նոյեմբերի 11-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 433 | 21:00 | |
Նոյեմբերի 11-ը կիսում են լուսնային 17-րդ ու 18-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է: Լուսնային 17-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 17:43-ը, ներքին ազատություն ձեռք բերելու, պտղաբերության, կյանքից ուրախություն ստանալու օր է: Նրա վառ ասպեկտը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել զգոնությունը: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող գործերով զբաղվելը, սիրելիների հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումներ կազմակերպելը, ուրախանալը: Անբարենպաստ է ձանձրալի աշխատանքով զբաղվելն ու հաշվետվություններ կազմելը, գերլարվելը: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է: Լուսնային 18-րդ օրը, որը սկսվում է 17:43-ից, ստի, մեքենայությունների, խարդավանքների օր է: Գաղտնի խոչընդոտներ կառաջանան, կթվա, թե ձեզ ուզում են շեղել ճիշտ ճանապարհից: Անհրաժեշտ է աշխատել վատ մտքերի դեմ, հրաժարվել պատրանքներիցու ցածր բնազդներից: Շատ կարևոր կլինի ճիշտ տրամադրվելը: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վնասակար սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է հարբեցողությամբ զբաղվելը, շատ ծխելը, պիտակավորելը: Այսօր արևային 26-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Այսօր ճակատագիրը նվերներ կմատուցի: Օրը նվիրված է ունեցվածքին, ճամփորդություններին, առաքելություններին, ուրիշներին օգնելուն: Եկամուտների, մեծ գնումների, գործնական միջոցառումների օր է: Խորհուրդ է տրվում հետևել կարգուկանոնին: Սա ունեցվածքի մասին հոգ տանելու, կարևոր ֆինանսական փաստաթղթեր ձևակերպելու, քարի ու հողի հետ աշխատելու ժամանակ է: բարենպաստ է օրգանիզմի, մաշկի մաքրումն ու ատամների բուժումը: Լավ է նվերներ անեք: Խորհուրդ չի տրվում կտրել մազերը: Մազեր կտրելը վատ կլինի նաև երազում: Լավ նշանները կապված կլինեն գումարի և արժեքավոր զարդերի հետ. դրանք գտնելը, ստանալը, նվիրելն ու տեսնելը: Օրվա բարի նշանը լիքը դույլերն են: Վատ նշաններ կլինեն նյութական կորուստները: Օրվա գույներն են ոսկեգույնը, սպիտակն ու կարմիրը: Օրվա թվերն են՝ 26, 52, 93: Կարող եք ամեն ինչ ուտել, բայց նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Կշիռ կունենան ունեցվածքը մեծացնելու հետ կապված երազները: |
|