ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի մայիսի 30-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 689 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Մայիսի 30-ը կիսում են լուսնային 29-րդ, 30-րդ և 1-ին օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է:

Լուսնային 29-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 03:49-ը, ամենավտանգավոր օրերից մեկն է, երբ ցանկացած երազ, ցանկացած կանխագուշակություն սուտ կլինի: Անկումների և աղետների օր է: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել: Արժե վերջ տալ ձևական կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Բարենպաստ է պատասխանատու լինելը, տագնապի դեմ պայքարելը, չափավոր լինելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, ոսկորից ու եղջյուրից իրեր կրելը: Քնելուց առաջ օրգանիզմը մաքրեք ջրով, կարճ ժամանակով սառը ջրի մեջ պահեք ոտքերը:

Լուսնային 30-րդ օրը, որը սկսվում է 03:49-ից ու շարունակվում մինչև 14:30-ը, սիրո, ներողամտության օր է: Անհրաժեշտ է ուշադիր վերլուծեք ձեր անցած ուղին ու քավեք մեղքերը: Սա անպիտանից ազատվելու, զարգացման նոր փուլ մտնելու ժամանակ է: Շան հաչոցը նշան կլինի, որ ընթացիկ ամսվա ընթացքում սխալ եք թույլ տվել: Օրը բարենպաստ չի լինի գործնական հարաբերությունների համար: Արժե ավարտել գործերը, մարդկանց ուրախություն պարգևել, մարել պարտքերը, մաքրել տունը: Ուտելիքը պետք է թեթև լինի: Խորհուրդ է տրվում քարի հետ աշխատանքը: Խուսափեք ագրեսիա դրսևորելուց, հոտավետ նյութերի հետ գործ ունենալուց:

Լուսնային 1-ին օրը, որը ձգվում է 14:30-ից մինչև 24:00-ն, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Դրանց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերն այսօր մեծ չեն լինի, այնպես որ՝ խուսափեք ծանրաբեռնվածությունից, ռիսկային գործեր մի նախաձեռնեք, միայն ծրագրեք դրանք: Բարենպաստ կլինի հուզական հանգիստը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելն ու առևտուր անելը: Սեփական ուժերի և արարքների սխալ գնահատականը կարող է նկատելի կորուստների հանգեցնել, եթե մարդն այսօր ակտիվ գործունեությամբ զբաղվի: Խուսափեք գերհոգնածությունից, ալկոհոլից, շատ տաք ու կծու ուտեստներից: Հիվանդությունները երկար կտևեն, բայց հիվանդը կլավանա:

Այսօր արևային 11-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Սա ուրախ օր է, կապված է գրագիտության, ընթերցանության ու գիտության հետ: Խորհուրդ է տրվում ամեն ինչ թեթև ու արագ անել, կարգի բերել տունն ու հյուրեր ընդունել: Խորհուրդ չի տրվում մերժել երեխաներին ու ինչ-որ բան ծրագրել: Լավ նշաններ կլինեն անակնկալները, արևային եղանակը, խաղացող երեխաները, ընկնող թղթերը, թռչող թռչունը: Վատ նշան կլինի կոտրված ապակին: Նախապատվությունը տվեք վառ գույներին, ոսկեգույնին ու դեղինին: Օրվա թվերն են՝ 34, 79: Կարող եք շատ ուտել, բայց խուսափեք քաղցրից ու մսից: Կարելի է գարեջուր փորձել: Երազները չեն մեկնվում:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 689 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0