2022 թվականի մայիսի 2-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 720 | 21:00 | |
Մայիսի 2-ը կիսում են լուսնային 2-րդ ու 3-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է, իսկ 13:46-ից՝ Երկվորյակի: Լուսնային 2-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 05:25-ը, պետք է ուշադիր լինել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Բարենպաստ է ճամփորդելը, ստեղծագործելը, առևտուր անելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործեր սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը: Լուսնային 3-րդ օրը, որը սկսվում է 05:25-ից, ակտիվ պայքարի, ագրեսիվության օր է: Պայքարի անսովոր մարդն իր մեջ է պահում էներգիան, կասկածամիտ ու նենգ դառնում: Սա լավագույն օրն է ռազմարվեստով զբաղվելու, մետաղի հետ աշխատելու համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պասիվ ու թույլ լինելը: Այսօր հիվանդացածն արագ կառողջանա: Այսօր արևային 13-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Այսօր կբացվեն ապագայի դռները: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաների դաստիարակությամբ, խաղալ, ճամփորդել, զբաղվել աստղագիտությամբ: Լավ է գործարքներ կնքեք: Խորհուրդ չի տրվում ամուսնություն կնքել, կտրուկ վերջ տալ մարդկանց հետ հարաբերություններին: Լավ նշանները կապված կլինեն աստղերի, անունների ու թվերի հետ, որոնք ինֆորմացիա կպարունակեն: Լավ է առավոտյան բերանում քաղցր համ զգալը, փայլուն իրեր գտնելը: Վատ նշաններ կլինեն խոնավ, քամոտ եղանակն ու կոտրված սպասքը: Օրվա գույներն են կարմիրը, յասամանագույնը, սպիտակը: Օրվա թվերն են՝ 33, 128, 1024, 13, 5, 55, 555: Ուտելու հարցում չափավոր եղեք: Չի կարելի միս ուտել: Կշիռ կունենան այն երազները, որոնք կոնկրետ ինֆորմացիա կպարունակեն: |
|