2022 թվականի մայիսի 1-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 553 | 21:00 | |
Մայիսի 1-ը կիսում են լուսնային 1-ին ու 2-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է: Լուսնային 1-ին օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 05:12-ը, հատուկ ուշադրություն է պետք հատկացնել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերն այսօր մեծ չեն լինի, այնպես որ՝ չարժե ռիսկային գործեր նախաձեռնել, լավ է միայն ծրագրել դրանք: Բարենպաստ է հուզական հանգիստը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելն ու առևտուր անելը: Սեփական ուժերի և արարքների սխալ գնահատականը կարող է նկատելի կորուստների հանգեցնել, եթե մարդն այսօր ակտիվ գործունեությամբ զբաղվի: Շատ մի հոգնեք, խուսափեք ալկոհոլ օգտագործելուց, շատ կծու ու տաք սնունդ ընդունելուց: Հիվանդությունները երկար կտևեն, բայց հիվանդն անպայման կառողջանա: Լուսնային 2-րդ օրը, որը սկսվում է 05:12-ից, կրկին պետք է ուշադիր լինել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Բարենպաստ է ճամփորդելը, ստեղծագործելը, առևտուր անելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործեր սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը: Այսօր արևային 12-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Օրը նվիրված է կանացի սկզբին, մայրությանը: Այսօր կարող եք թուլանալ, տրվել հոսանքին: Ձեզ կտրվի այնքան, որքան արժանի եք: Խորհուրդ չի տրվում նեղացնել ընտանի կենդանիներին, շատ ժամանակ անցկացնել փողոցում, մարդկանց մեջ, տխրել, չափազանց համառ լինել: Լավ է ղեկավարվեք ինտուիցիայով: Լավ նշաններ կլինեն անձրևի տակ ընկնելը, մանրադրամներ, փետուրներ ու բեկորներ գտնելը: Ներդաշնակ կլինեն չարտահայտված, խամրած գույները, արծաթագույնը, կապույտը: Ներդաշնակ չի լինի դեղին գամման: Օրվա թվերն են՝ 32 և 71: Նախապատվությունը տվեք կծու, ոչ կենդանական սննդին, շիլաներին: Խորհրդանշական երազների օր է, հատկապես արևածագից առաջ: |
|