ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի մայիսի 15-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 547 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Մայիսի 15-ը կիսում են լուսնային 15-րդ ու 16-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է:

Լուսնային 15-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 19:54-ը, մարմնային գայթակղությունների օր է, պետք է չափավոր լինել: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Լուսնային 15-րդ օրը տեսած երազը ողջ ամսվա համար կշիռ կունենա: Լավ նշան կլինի շունը, նույնիսկ հաչող շունը: Բարենպաստ է համեստ լինելը, ծուլության դեմ պայքարելը: Անբարենպաստ է նվերներ ընդունելը, ընտանեկան խնդիրները լուծելը: Խնձոր մի կերեք, նախապատվությունը տվեք ճապոնական խոհանոցի ուտեստներին, հատիկավորներին:

Լուսնային 16-րդ օրը, որը սկսվում է 19:54-ից, ամենամաքուր օրերից մեկն է, երբ չարությունը, ագրեսիվությունն ու նախանձը դեպի անկում կտանեն: Սա ապագա աշխատանքների համար նախագծեր մշակելու օր է: Բարենպաստ է մաքրությամբ և օգտակար գործերով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, մարդկանց հետ շփվելը, ֆիզիկական վարժություններ անելն ու ինքնակատարելագործվելը: Անհրաժեշտ է հանգիստ ու չափավոր լինել: Անբարենպաստ է չարություն, ագրեսիա դրսևորելը, վիճելը: Չի կարելի թռչուններ սպանել, խուսափեք կենդանական սնունդ ու սնկեր օգտագործելուց: Ուշադիր եղեք սրտին, չի բացառվում առիթմիան:

Այսօր արևային 26-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Այսօր ճակատագիրը նվերներ կմատուցի: Օրը նվիրված է ունեցվածքին, ճամփորդություններին, առաքելություններին, ուրիշներին օգնելուն: Սա եկամուտների, մեծ գնումների, գործնական միջոցառումների օր է: Խորհուրդ է տրվում կարգապահ լինել, ֆինանսական փաստաթղթեր ձևակերպել, աշխատել հողի ու քարի հետ: Բարենպաստ կլինի օրգանիզմի ու մաշկի մաքրումը, ատամների բուժումը: Լավ է նվերներ տաք: Խորհուրդ չի տրվում կտրել մազերը: Մազեր կտրելը վատ նշան կլինի նաև երազում: Լավ նշանները կապված կլինեն գումարի և արժեքավոր զարդերի հետ, դրանք ստանալը, նվիրելը, տեսնելը, գտնելը: Օրվա բարի նշանի լիքը դույլերն են: Վատ նշաններ կլինեն նյութական կորուստները: Օրվա գույներն են ոսկեգույնը, սպիտակն ու կարմիրը: Օրվա թվերն են՝ 26, 52, 93: Կարող եք ամեն ինչ ուտել, բայց նախապատվությունը կաթնամթերքին տվեք: Կշիռ կունենան ունեցվածքը մեծացնելու հետ կապված երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 547 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0