ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի մարտի 4-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 551 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Մարտի 4-ը կիսում են լուսնային 2-րդ ու 3-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է, իսկ 03:52-ից՝ Խոյի:

Լուսնային 2-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 08:19-ը, ուշադիր է պետք լինել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Բարենպաստ է ճամփորդելը, ստեղծագործելը, առևտուր անելը, սննդակարգին հետևելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը:

Լուսնային 3-րդ օրը, որը սկսվում է 08:19-ից, ակտիվ պայքարի, ագրեսիայի օր է: Պայքարի անսովոր մարդն իր մեջ է պահում էներգիան, կասկածամիտ ու նենգ դառնում: Բարենպաստ է մարտարվեստով զբաղվելը, մետաղի հետ աշխատելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պասիվ ու թույլ լինելը: Այսօր հիվանդացածն արագ կառողջանա:

Այսօր արևային 19-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Զղջալու, սխալներն ուղղելու ժամանակն է: Այսօր գործած վատ արարքները կանդրադառնան սերունդների վրա: Խորհուրդ է տրվում ներել վիրավորանքները, չափավոր լինել: Խորհուրդ չի տրվում խոստումներ տալ ու ծրագրեր կառուցել, գործեր սկսել, մերժել խնդրանքները: Լավ նշաններ կլինեն կեսօրին պարզ երկինքը, տան կողքին կենդանի տեսնելը, մատանիներ գտնելը: Վատ նշաններ կլինեն եղունգի կոտրվելը, մաշկի քորը, մատանին կամ նրա վրայի քարը կորցնելը, ժամերի կանգ առնելը: Օրվա գույնը կանաչն է: Սևն ու նարնջագույնը բացասական կլինեն: Օրվա թվերն են՝ 19, 26, 61: Նախապատվությունը տվեք թեթև ուտեստներին: Կշիռ կունենան այն երազները, որոնք առավոտյան մոտ կտեսնեք: Երազում մեռած հարազատներին կամ սրբերին տեսնելը պաշտպանության, օգնության նշան կլինի:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 551 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0