ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի մարտի 2-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 762 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Մարտի 2-ը կիսում են լուսնային 29-րդ, 30-րդ ու 1-ին օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է:

Լուսնային 29-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 07:59-ը, ամենավտանգավոր օրերից մեկն է, երբ բոլոր կանխատեսումները սուտ կլինեն: Անկումների ու աղետների օր է: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել: Խորհուրդ է տրվում վերջ տալ կեղծ կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Բարենպաստ է պատասխանատու լինելը, տագնապի դեմ պայքարելը, չափավոր ու հնազանդ լինելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, եղջյուրից ու ոսկորից իրեր կրելը: Օրգանիզմը քնելուց առաջ մաքրեք ջրով, մի քանի րոպեով սառը ջրի մեջ պահեք ոտքերը:

Լուսնային 30-րդ օրը, որը սկսվում է 07:59-ից ու շարունակվում մինչև 20:34-ը, սիրո, ներողամտության, ամսվա եզրահանգումներ անելու օր է: Սա անպիտանից ազատվելու, զարգացման նոր փուլ մտնելու ժամանակ է: Այսօր շան հաչոցը կզգուշացնի, որ ամսվա ընթացքում սխալ եք թույլ տվել: Օրը բարենպաստ է գործնական հարաբերությունների համար: Արժե ավարտել գործերը, մարդկանց ուրախություն պարգևել, մարել պարտքերը: Ուտելիքը պետք է թեթև լինի: Խորհուրդ է տրվում քարի հետ աշխատելը: Խուսափեք ագրեսիա դրսևորելուց, հոտավետ նյութերի հետ գործ ունենալուց: Վերլուծեք ձեր անցած ճամփան:

Լուսնային 1-ին օրը, որը սկսվում է 20:34-ից ու ձգվում մինչև 24:00-ն, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Դրանք հաղթահարելը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերը մեծ չեն լինի, այնպես որ՝ խուսափեք ծանրաբեռնվածությունից, ռիսկային գործեր մի սկսեք: Բարենպաստ է հուզական հանգիստը, պարզապես հոսանքին տրվելը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելը, առևտուր անելը: Սեփական ուժերի և արարքների սխալ գնահատականը կարող է նկատելի կորուստների հանգեցնել, եթե մարդն ակտիվ գործունեությամբ զբաղվի: Խուսափեք ալկոհոլ, շատ կծու և շատ տաք սնունդ օգտագործելուց:

Այսօր արևային 17-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Սա վախերից ազատվելու, արդարությունը պաշտպանելու օր է: Խորհուրդ է տրվում զգույշ լինել խոսելիս: Խորհուրդ չի տրվում ուտելիք պատրաստել, բացել պատուհանները, գործեր ծրագրել ու ավարտել: Ցանկալի չէ ամուսնություն կնքելը: Լավ նշաններ կլինեն դիմահայաց քամին ու թռչունները, հատկապես՝ աքաղաղը: Վատ նշաններ կլինեն մռայլ առավոտը, կեղտը, աղբը, անկումները, բանալիներ կորցնելը: Օրվա գույներն են մուգ կարմիրը, դեղինը, ոսկեգույնը, նարնջագույնն ու սպիտակը: Բացասական կլինեն երկնագույնը, սևն ու մոխրագույնը: Օրվա թվերն են՝ 17, 23, 59, 84: Երազներ լավ է չտեսնեք, քիչ քնեք ու հնարավորության դեպքում՝ լույսի ներքո:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 762 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0