2022 թվականի մարտի 21-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 644 | 21:00 | |
Մարտի 21-ը կիսում են լուսնային 19-րդ ու 20-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է: Լուսնային 19-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 23:19-ը, ծանր ու բավական վտանգավոր օր է: Այն վտանգավոր է հոգևոր մթագնման իմաստով: Ինչ-որ մեղքի մեջ մոլորվելով՝ մարդն իր շուրջը հյուսված դիվային ցանցը կարող է ընկնել: Զգույշ է պետք լինել նոր գաղափարների հետ: Սա միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է առօրյա գործերով զբաղվելը, զբոսնելը, մենակ ճամփորդելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, կարևոր որոշումներ ընդունելը, բանակցություններ վարելը: Օրը կրիտիկական կլինի հոգեպես անկայուն մարդկանց համար: Լուսնային 20-րդ օրը, որը սկսվում է 23:19-ից, բացահայտումների, հոգևոր կերպափոխման, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու օր է: Լիդերների ու հռետորների օր է: Բարենպաստ է լինել տանը, զբաղվել տնտեսության հարցերով, ընտանիքով, հետևել ավանդույթներին: Անբարենպաստ է ձանձրալի գործերով զբաղվելը: Լուսնային 20-րդ օրվա վտանգներն են հպարտությունն ու մեծամտությունը: Միս մի օգտագործեք: Տեսողությունը քիչ ծանրաբեռնեք: Այսօր արևային 1-ին օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Օրը կապված է ստեղծագործելու, ուրախության հետ: Խորհուրդ է տրվում ամսվա ծրագրեր կառուցել, ստեղծագործ նախաձեռնություն սկսել, նոր սանրվածք անել: Խորհուրդ չի տրվում տխրել, շտապել: Լավ նշաններ կլինեն կրակ ու կայծակ տեսնելը, որոնք բարի նախաձեռնություններ կխոստանան, ինչպես նաև թռչունների ձայնը լսելը: Վատ նշաններ կլինեն մարող կրակը, պատռվող իրերը, կոտրվող եղունգները: Օրվա գույներն են ոսկեգույնը, վառ վարդագույնն ու սպիտակը, փայլունները: Ներդաշնակ չեն լինի մուգ ու խամրած գույները: Օրվա թվերն են՝ 21 և 72: Կարկանդակներ թխեք, կերեք ու հյուրասիրեք հյուրերին: Կարելի է գինի խմել: Լավ նշան կլինի երազում տոն, կրակ ու լույս տեսնելը: |
|