ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի մարտի 12-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 698 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Մարտի 12-ը կիսում են լուսնային 10-րդ ու 11-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է:

Լուսնային 10-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 11:05-ը, հոգևոր ինքնուրույնության, բայց ոչ միայնության օր է: Բարենպաստ է լինել ընտանիքի հետ, հանգստանալ, հյուր կանչել հարազատներին, առևտուր ու գնումներ անել, մեծ գործ սկսել: Հեշտ կընթանան տան շինարարության կամ նրա վերանորոգման գործերը: Անբարենպաստ է հատկապես գործնական հարաբերություններին վերջ տալը, ճամփորդելը: Այսօր բոլոր հիվանդների համար օրը թեթև կանցնի: Սոված մի մնացեք:

Լուսնային 11-րդ օրը, որը սկսվում է 11:05-ից, անվերահսկելի հզորության օր է: Նորեկներին խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել կամ փորձարկել: Կարող եք զբաղվել ձեր մարմնով, զբոսնել, մարմնամարզություն անել: Այսօր ցանկացած գործ անելիս զգուշություն է պետք: Բարենպաստ կլինի սկսած գործերն ավարտելը, ճամփորդելն ու տեղափոխվելը: Անբարենպաստ կլինի մեծ գործեր սկսելը, առևտուր անելը, վտանգավոր աշխատանքով զբաղվելը, միջատներ սատկացնելը: Հիվանդի վրա դեղերով ուժեղ ներգործության համար վատ ժամանակ է:

Այսօր արևային 27-րդ օրն է: Արեգակը Ձկների նշանի տակ է: Շփման կանոններին հետևելու օր է: Նայեք աստղերին ու երազանք պահեք: Հյուրասեր եղեք, նվերներ տվեք, զբոսնեք, ֆիզիկական վարժություններ արեք: Խորհուրդ չի տրվում աշխատել հողի հետ: Խուսափեք սեռական կապերից: Լավ նշաններ կլինեն ծիածանը, արևային անձրևը, բանալի գտնելը: Վատ նշաններ կլինեն հրդեհները, անկումները: Օրվա գույներն են երկնագույնը, բաց կապույտը, ոսկեգույնը: Կանաչն ու շագանակագույնը բացասական կլինեն: Օրվա թվերն են՝ 27, 89, 68: Նախապատվությունը տվեք թեթև, բազմազան ու ջրիկ ուտեստներին, կաթնամթերքին: Խուսափեք քաղցրից: Երազները կշիռ կունենան, եթե բաց երկնքի տակ տեսնեք: Լավ կլինի երազում երկինք տեսնելը:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 698 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0