2022 թվականի հունվարի 6-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 534 | 21:00 | |
Հունվարի 6-ը կիսում են լուսնային 4-րդ ու 5-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է, իսկ 03:16-ից՝ Ձկների: Լուսնային 4-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 11:37-ը, լավ է անցկացնել միայնության մեջ, շտապողական որոշումներ չընդունել, նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածել: Բարենպաստ է առևտուր անելը, բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Օրվա հիվանդությունները ծանր ընթացք կունենան: Լուսնային 5-րդ օրը, որը սկսվում է 11:37-ից, սկզբունքները, մարդկանց պաշտպանելու օր է: Կարող եք օրը ճանապարհին անցկացնել, բույսեր հավաքել ու չորացնել: Մեծ ուշադրություն է պետք դարձնել սննդակարգին, կերեք այն, ինչին բնազդորեն ձգտում եք: Խուսափեք սոված մնալուց ու շատակերությունից: Ուշադիր եղեք մարսողական համակարգին, ստամոքսին ու աղիներին: Այսօր արևային 22-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Օրը կապված է ընտրության, ժամանակի ու տարածության մեջ շարժման հետ: Սկզբունքային փոփոխությունների և ազատության ժամանակ է: Խորհուրդ է տրվում ճանապարհի ընտրություն կատարել, հետևել ինտուիցիայի ձայնին, չխուսափել սիրո դրսևորումներից: Բարենպաստ կլինեն կապերը, ծանոթությունները, բանակցություններն ու ճամփորդությունները: Խորհուրդ չի տրվում դատարկ բաների պատճառով նեղանալ: Լավ նշաններ կլինեն փոփոխական եղանակն ու մեջքին փչող քամին: Վատ նշաններ կլինեն ծուխը, վատ հոտերը, եթե քամին ինչ-որ բան քշի-տանի ձեռքից, անկումները: Նախապատվությունը տվեք ոչ վառ գույներին: Օրվա թվերն են՝ 39, 86, 22, 53: Նախապատվությունը տվեք թեթև, բուսական կերակուրներին: Երազները կշիռ կունենան և արագ կիրականանան: Լավ նշան կլինի շատ երազներ տեսնելը: |
|