ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի հունվարի 5-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 804 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հունվարի 5-ը կիսում են լուսնային 3-րդ ու 4-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է:

Լուսնային 3-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 11:22-ը, ակտիվ պայքարի, ագրեսիվության օր է: Պայքարի անսովոր մարդն իր մեջ է պահում էներգիան, կասկածամիտ ու նենգ դառնում: Լավագույն օրն է մարտարվեստով զբաղվելու, մետաղի հետ աշխատելու համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պասիվ ու թույլ լինելը: Այսօր հիվանդացածն արագ կառողջանա:

Լուսնային 4-րդ օրը, որը սկսվում է 11:22-ից, լավ է անցկացնել միայնության մեջ, շտապողական որոշումներ չընդունել, նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածել: Բարենպաստ է առևտուր անելը, բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Օրվա հիվանդությունները ծանր ընթացք կունենան:

Այսօր արևային 21-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Այսօր կհայտնվեն ճակատագրով ձեզ հետ կապված մարդիկ: Խորհուրդ է տրվում կյանքի նոր փուլ մտնել: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները: Լավ նշանները կապված կլինեն հայելիների ու ժամերի հետ, բայց ոչ դրանց կոտրվելն ու փչանալը: Վատ նշաններ կլինեն կայծակն ու որոտը, անձրևը, եթե տարերքն ինչ-որ բան ոչնչացնի: Վատ նշան կլինի նաև արյունը: Օրվա գույներն են մուգ կապույտը, հողագույնը: Օրվա թվերն են՝ 59, 30: Կարող եք ծանր սնունդ օգտագործել, բայց խուսափեք մսից, սնկերից ու արմատապտուղներից: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում ձեր շրջապատին տեսնեք:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 804 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0