ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի հունիսի 4-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 664 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հունիսի 4-ը կիսում են լուսնային 5-րդ ու 6-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է:

Լուսնային 5-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 07:40-ը, սկզբունքներն ու մարդկանց պաշտպանելու օր է: Օրը կարող եք ճանապարհին անցկացնել, բույսեր հավաքել ու չորացնել: Ուշադրություն է պետք դարձնել սննդակարգին: Կարող եք ուտել այն, ինչին բնազդորեն ձգտում եք, բայց խուսափեք շատակերությունից: Չի կարելի նաև սոված մնալ: Ուշադիր եղեք մարսողական համակարգին, աղիներին:

Լուսնային 6-րդ օրը, որը սկսվում է 07:40-ից, սիրո, ներողամտության, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակել են ամպերի օգնությամբ. եթե երկինքը ամբողջությամբ պարզ կամ ամբողջությամբ ամպերով ծածկված է եղել, նշանակել է՝ աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ նշան կլինի ամպեր տեսնելն ու մեղեդիկ զանգ լսելը: Բարենպաստ կլինի գողացված ու կորած իրերը գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը. դրանք կարող են իրականություն դառնալ: Խոցելի կլինեն բրոնխներն ու վերին շնչառական ուղիները: Հիվանդացածներն արագ կառողջանան:

Այսօր արևային 16-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Սա կանոններին հետևելու, պարտքերը մարելու օր է: Խորհուրդ է տրվում կարգապահ, օրինապաշտ լինել, տանը կարգուկանոն ու մաքրություն հաստատել, անցնել աշխատանքի, համաձայնություններ կնքել ու քիչ խոսել: Խորհուրդ չի տրվում խախտել խոստումները: Լավ նշան կլինի գունավոր պարաններ գտնելը: Վատ նշաններ կլինեն մազերի թափվելը, ափսեի, հայելու կոտրվելը, ժամերի կանգ առնելը: Նախապատվությունը տվեք խիստ գույներին, կապույտին: Բացասական կլինեն դեղինն ու կանաչը: Օրվա թվերն են՝ 16, 35, 51: Սննդի հարցում նախապատվությունը տվեք հում, դառը, աղի, կծու ուտեստներին, հեղուկ քիչ օգտագործեք: Միսը խորհուրդ չի տրվում: Երազները կոնկրետ կլինեն ու մոտ օրերս կիրականանան:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 664 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0