2022 թվականի հունիսի 3-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 572 | 21:00 | |
Հունիսի 3-ը կիսում են լուսնային 4-րդ ու 5-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է, իսկ 21:37-ից՝ Առյուծի: Լուսնային 4-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 06:30-ը, լավ է անցկացնել միայնության մեջ ու շտապողական որոշումներ չընդունել. նախ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք: Բարենպաստ է առևտուր անելը, բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Օրվա հիվանդությունները ծանր կլինեն: Լուսնային 5-րդ օրը, որը սկսվում է 06:30-ից, սկզբունքներն ու մարդկանց պաշտպանելու օր է: Օրը կարող եք ճանապարհին անցկացնել, բույսեր հավաքել ու չորացնել: Ուշադրություն է պետք դարձնել սննդակարգին: Կարող եք ուտել այն, ինչին բնազդորեն ձգտում եք, բայց խուսափեք շատակերությունից: Չի կարելի նաև սոված մնալ: Ուշադիր եղեք մարսողական համակարգին, աղիներին: Այսօր արևային 15-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Օրը հարմար է կապեր հաստատելու համար: Աշխատանքն ուրախություն ու բավարարվածություն կբերի: Խորհուրդ է տրվում զբաղվել տան շինարարությամբ, վերանորոգմամբ կամ մաքրությամբ: Հոգ տարեք բույսերի ու կենդանիների մասին: Լավ է դեղեր ու թուրմեր պատրաստեք: Խորհուրդ չի տրվում ֆիզիկապես լարվել, գործարքներ կնքել, զբաղվել ֆինանսական գործերով, ծառահատությամբ ու որսորդությամբ: Լավ նշաններ կլինեն պատահաբար անձրևի տակ ընկնելը, ծիածան կամ կայծակ տեսնելը, ձեզ վրա հեղուկ թափելը: Վատ նշաններ կլինեն շղթաների, մանր-մունր իրերի կորուստը, կրակի հանկարծակի բռնկվելը կամ հանգչելը, լամպի այրվելը: Օրվա գույներն են արծաթագույնն ու նարնջագույնը: Բացասական կլինի վառ կանաչը: Օրվա թվերն են՝ 15, 81, 74, 27: Մրգեր ու հյութեր շատ օգտագործեք: Մի հրաժարվեք քաղցրավենիքից, մեղրից: Չի կարելի գինի խմել: Հնարավոր են ինչպես խորհրդանշական, այնպես էլ իրական երազներ: |
|