ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի հունիսի 28-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 312 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Հունիսի 28-ը կիսում են լուսնային 28-րդ ու 29-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է, իսկ 14:53-ից՝ Խեցգետնի:

Լուսնային 28-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 02:45-ը, նվերների ու գտածոների, երկրային գործերի օր է: Բարենպաստ է խոշոր գործերով զբաղվելը, իրեր գնելը, պիտանի բույսեր տնկելն ու բարի մտքեր տարածելը: Անհրաժեշտ է բարձր տրամադրության մեջ լինել, վերահսկել հույզերը: Անբարենպաստ է ծառեր կտրելը, ծաղիկներ քաղելն ու նվիրելը: Հետևեք զարկերակային ճնշմանը, քիչ կարդացեք ու մի նայեք վառ լույսին:

Լուսնային 29-րդ օրը, որը սկսվում է 02:45-ից, ամենավտանգավոր օրերից մեկն է, երբ ցանկացած կանխագուշակություն և երազ սուտ կլինի: Անկումների և աղետների օր է: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել: Արժե վերջ տալ ձևական կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Խուսափեք մութ վայրերից: Բարենպաստ է պատասխանատու լինելը, ձանձրույթի ու տագնապի դեմ պայքարելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, ոսկորից ու եղջյուրից իրեր կրելը: Քնելուց առաջ օրգանիզմը մաքրեք ջրով, կարճ ժամանակով շատ սառը ջրի մեջ պահեք ոտքերը:

Այսօր արևային 10-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Վախերից ազատվելու օր է: Խորհուրդ է տրվում մոտ լինել բնությանն ու հանգստանալ: Խորհուրդ չի տրվում աղտոտել ջուրն ու դեղեր ընդունել: Լավ նշաններ կլինեն թափված ջուրն ու անձրևը: Վատ նշաններ կլինեն մազերի թափվելը, ատամների ընկնելը, կոտրված կրունկն ու ծարավը: Օրվա գույներն են մոխրագույնն ու կանաչը: Նախապատվությունը տվեք թափանցիկ կտորներին, շղարշին: Օրվա թվերն են՝ 20, 41: Քաղցր հյութեր խմեք, կաթնամթերք կերեք: Երազները կշիռ կունենան: Լավ է շատ քնեք, երազում լողաք, կենդանի ձկներ, պտուղներ ու սնկեր տեսնեք: Ցանկալի չէ կրակ տեսնելը:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 312 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0