2022 թվականի հունիսի 18-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 561 | 21:00 | |
Հունիսի 18-ը կիսում են լուսնային 18-րդ ու 19-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է: Լուսնային 18-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 00:29-ը, ստի, խարդավանքների, մեքենայությունների օր է: Գաղտնի խոչընդոտներ կառաջանան, կթվա, թե ձեզ ուզում են շեղել ճիշտ ճանապարհից: Անհրաժեշտ է պայքարել վատ մտքերի դեմ, հրաժարվել պատրանքներից ու ցածր բնազդներից: Շատ կարևոր կլինի ճիշտ տրամադրվելը: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վնասակար սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է հարբեցողությամբ զբաղվելը, շատ ծխելը, ծրագրելը, մարդկանց և երևույթները պիտակավորելը: Լուսնային 19-րդ օրը, որը սկսվում է 00:29-ից, ծանր ու բավական վտանգավոր օր է: Այն վտանգավոր է թունավորման, հոգևոր մթագնման տեսանկյուններից: Ինչ-որ մեղքի մեջ մոլորվելով՝ մարդը կարող է իր շուրջը հյուսված դիվային ցանցն ընկնել: Շատ զգույշ է պետք լինել նոր գաղափարների հետ: Սա միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է զբաղվել առօրյա գործերով, զբոսնել, մենակ ճամփորդել: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, կարևոր որոշումներ ընդունելը, բանակցություններ վարելը: Օրը կրիտիկական կլինի հոգեպես անկայուն մարդկանց համար: Այսօր արևային 30-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Ժամանակի դեմ հաղթանակ տոնելու օր է: Խորհուրդ չեն տրվում ավելորդ զրույցները, ակտիվ գործերը, մեծ մաքրությունը: Լավ նշաններ կլինեն ժամերի սլաքների ձայնն ու ժամերի կանգ առնելը, զանգի ձայնը, կամրջի և ծիածանի տակով անցնելը, հագուստը պատռելը, ժամեր ու հայելիներ գնելը, լույս ու կայծակ տեսնելը: Վատ նշաններ կլինեն մռայլ օրը, մթությունը, զարդից ընկած քարը, կոտրված ժամերն ու սպասքը: Օրվա գույնը ոսկեգույնն է: Օրվա թվերն են՝ 15, 25, 35, 40, 85: նախապատվությունը տվեք սառը ուտեստներին, կաթին, կաթնամթերքին, հացին: Երազներ լավ է չտեսնեք, քնեք լույսի ներքո: |
|