ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի հունիսի 15-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 683 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հունիսի 15-ը կիսում են լուսնային 16-րդ ու 17-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է, իսկ 01:13-ից՝ Այծեղջյուրի:

Լուսնային 16-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 23:19-ը, ամենամաքուր օրերից մեկն է, երբ չարությունը, ագրեսիվությունն ու նախանձը դեպի անկում կտանեն: Սա ապագա աշխատանքների համար նախագծեր մշակելու օր է: Բարենպաստ է մաքրությամբ և օգտակար գործերով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, մարդկանց հետ շփվելը, ֆիզիկական վարժություններով ու ինքնակատարելագործմամբ զբաղվելը: Պետք է հանգիստ ու չափավոր լինել: Խուսափեք կենդանական սնունդ օգտագործելուց, չի կարելի թռչուններ սպանել: Անբարենպաստ է վիճելը, չարանալը, նախանձելը: 

Լուսնային 17-րդ օրը, որը սկսվում է 23:19-ից, ներքին ազատություն ձեռք բերելու, կյանքից ուրախություն ստանալու օր է: Նրա վառ ասպեկտը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել զգոնությունը: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող գործերով զբաղվելը, սիրելիների հետ շփվելը, տոներ ու տոնական միջոցառումներ կազմակերպելը, ուրախանալը: Անբարենպաստ է միապաղաղ ու ձանձրալի աշխատանքով զբաղվելը, հաշվետվություններ կազմելն ու գերլարվելը: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է:

Այսօր արևային 27-րդ օրն է: Արեգակը Երկվորյակի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում հետևել շփման կանոններին, հետևել աշխարհին: Լավ է նայեք ընկնող աստղերին ու երազանք պահեք: Հյուրասեր եղեք, նվերներ տվեք, զբոսնեք, ֆիզիկական վարժություններ արեք: Խորհուրդ չի տրվում աշխատել հողի հետ: Խուսափեք սեռական կապերից: Լավ նշաններ կլինեն ծիածանը, արևային անձրևը, բանալի գտնելը: Վատ նշաններ կլինեն հրդեհները, անկումները, կոտրվելն ու փչանալը: Օրվա գույներն են երկնագույնը, բաց կապույտը, ոսկեգույնը: Կանաչն ու շագանակագույնը բացասական կլինեն: Օրվա թվերն են՝ 27, 89, 68: Սննդի հարցում նախապատվությունը տվեք թեթև, բազմազան ու ջրիկ ուտեստներին, կաթնամթերքին: Երազները կշիռ կունենան, եթե բաց երկնքի տակ քնեք: Լավ նշան կլինի երազում երկինք տեսնելը: 
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 683 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0