2022 թվականի հուլիսի 3-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 675 | 21:00 | |
Հուլիսի 3-ը կիսում են լուսնային 4-րդ ու 5-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է, իսկ 15:31-ից՝ Կույսի: Լուսնային 4-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 08:02-ը, լավ է անցկացնել միայնության մեջ ու շտապողական որոշումներ չընդունել. նախ ամեն ինչ ինչպես հարկն է կշռադատեք: Բարենպաստ է առևտուր անելը, ծաղկանոցով զբաղվելը, բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Օրվա հիվանդությունները ծանր կլինեն: Լուսնային 5-րդ օրը, որը սկսվում է 08:02-ից, սկզբունքները և մարդկանց պաշտպանելու օր է: Կարող եք օրը ճանապարհին անցկացնել, բույսեր քաղել ու չորացնել: Ուշադիր եղեք սննդին: Կերեք այն, ինչ ուզում եք, բայց խուսափեք շատակերությունից: Չի կարելի նաև սոված մնալ: Ուշադրություն դարձրեք մարսողական համակարգին ու աղիներին: Այսօր արևային 15-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Օրը լավն է կապեր հաստատելու համար: Աշխատանքն ուրախություն ու բավարարվածություն կբերի: Խորհուրդ է տրվում զբաղվել շինարարությամբ, վերանորոգմամբ, տան մաքրությամբ: Հոգ տարեք բույսերի ու կենդանիների մասին: Լավ է դեղեր ու թուրմեր պատրաստեք: Խորհուրդ չի տրվում ֆիզիկապես լարվել, գործարքներ կնքել, զբաղվել ֆինանսական գործերով, ծառահատությամբ ու որսորդությամբ: Լավ նշաններ կլինեն պատահաբար անձրևի տակ ընկնելը, ծիածան ու կայծակ տեսնելը, ձեզ վրա հեղուկ թափելը: Վատ նշաններ կլինեն շղթաների, ժամերի, մանր-մունր իրերի կորուստը, կրակի հանկարծակի բռնկվելը կամ հանգչելը, լամպի այրվելը: Օրվա գույներն են արծաթագույնը, նարնջագույնը: Բացասական կլինի վառ կանաչը: Օրվա թվերն են՝ 15, 81, 74, 27: Մրգեր ու հյութեր շատ օգտագործեք, մի հրաժարվեք քաղցրավենիքից, մեղրից: Չի կարելի գինի խմել: Հնարավոր են ինչպես խորհրդանշական, այնպես էլ իրական երազներ: |
|