2022 թվականի հուլիսի 29-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 556 | 21:00 | |
Հուլիսի 29-ը կիսում են լուսնային 1-ին ու 2-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է: Լուսնային 1-ին օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 04:33-ը, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանը, զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերն այսօր մեծ չեն լինի, արժե խուսափել ծանրաբեռնվածությունից, չարժե ռիսկային գործեր նախաձեռնել: Բարենպաստ կլինի հուզական հանգիստը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելն ու առևտուր անելը: Սեփական ուժերի և արարքների սխալ գնահատականը կարող է նկատելի կորուստների հանգեցնել, եթե մարդն այսօր ակտիվ գործունեությամբ զբաղվի: Խուսափեք ալկոհոլ, շատ կծու և տաք ուտեստներ փորձելուց: Հիվանդությունները երկար կտևեն, բայց հիվանդն անպայման կլավանա: Լուսնային 2-րդ օրը, որը սկսվում է 04:33-ից, էլի հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Օրը բարենպաստ է ճամփորդությունների, ստեղծագործելու, առևտրի, դիետաների համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործեր սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը: Այսօր արևային 11-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Օրը կապված է գրագիտության, ընթերցանության, գիտության հետ: Խորհուրդ է տրվում ամեն ինչ հեշտ ու արագ անել, տունը կարգի բերել, հյուրեր ընդունել: Խորհուրդ չի տրվում մերժել երեխաների խնդրանքը, ինչ-որ բան ծրագրել, աղտոտել օդը՝ շատ ծխել: Ցանկացած անակնկալ այսօր լավ նշան կլինի: Լավ նշաններ կլինեն արևոտ եղանակը, խաղացող երեխաները, ընկնող թղթերն ու թռչող թռչունը: Վատ նշան կլինի կոտրված ապակին: Նախապատվությունը տվեք վառ գույներին, ոսկեգույնին ու դեղինին: Օրվա թվերն են՝ 34, 79: Կարող եք շատ ուտել, բայց խուսափեք քաղցրից ու մսից: Կարելի է գարեջուր խմել: Օրվա երազները չեն մեկնվում: |
|