ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի հուլիսի 25-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 528 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հուլիսի 25-ը կիսում են լուսնային 25-րդ ու 26-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է, իսկ 20:53-ից՝ Խեցգետնի:

Լուսնային 25-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 00:46-ը, միայնության, կենտրոնացվածության ու երևակայության օր է: Բարենպաստ է հանգստին ու ներդաշնակությանը տրվելը, զգայունակություն զարգացնելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, ճամփորդելը, խելացի ու ռացիոնալ լինելու մասին մոռանալը: Խուսափեք շտապողականությունից:

Լուսնային 26-րդ օրը, որը սկսվում է 00:46-ից, մարդիկ վիճում են, էներգիա են վատնում դատարկախոսության վրա: Եթե այսօր տանից դուք գալիս լիքը դույլերով կամ տոպրակներով մարդ տեսնեք, համարեք, որ կյանքում ճիշտ ուղղությամբ եք ընթանում: Բարենպաստ է կյանքի ճանաչողությանը ձգտելը, իրականությունը սթափ գնահատելը, դիմակները հանելը: Անբարենպաստ է գերլարվելը կամ չստուգված նյութի հետ աշխատելը, հանդիպումներ նշանակելը, առանց հանգստի շատ աշխատելը:

Այսօր արևային 7-րդ օրն է: Արեգակը Առյուծի նշանի տակ է: Սա ավանդույթներն ամրապնդելու, սիրո, ստեղծագործ նախագծերի օր է: Խորհուրդ են տրվում մեծ ստեղծագործ գործերը, բույսեր ընկելը, ուրախանալը, տունը մաքրելը, քիչ հագուստ կրելը, ներքին ջերմությունը պահպանելը: Օրը լավ է տանից դուրս անցկացնեք: Լավ նշանները կապված կլինեն պտուղների և բույսերի հետ՝ ծառից ընկած մրգերը, ճյուղերը, ինչպես նաև տաք ջուրը, վառ լույսը: Օրվա գույներն են ոսկեգույնն ու դեղինը: Օրվա թվերն են՝ 7, 13, 49, 56: Կաթ, հյութեր խմեք, կարող եք նաև գինի փորձել: Կշիռ կունենան պտուղների և բույսերի հետ կապված երազները:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 528 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0