2022 թվականի հուլիսի 17-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 630 | 21:00 | |
Հուլիսի 17-ը կիսում են լուսնային 18-րդ ու 19-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է: Լուսնային 18-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 23:13-ը, ստի, մեքենայությունների, խարդավանքների օր է: Գաղտնի խոչընդոտներ կառաջանան, կթվա, թե ձեզ ուզում են շեղել ճիշտ ճանապարհից: Անհրաժեշտ է պայքարել վատ մտքերի դեմ, հրաժարվել պատրանքներից ու ցածր բնազդներից: Շատ կարևոր կլինի ճիշտ տրամադրվելը: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վնասակար սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է ծրագրելը, մարդկանց և երևույթները պիտակավորելը: Խուսափեք կենդանական սննդից, բուսական յուղեր օգտագործեք: Լուսնային 19-րդ օրը, որը սկսվում է 23:13-ից, ծանր ու բավական վտանգավոր օր է: Այն վտանգավոր է թունավորման, մտքի մթագնման իմաստներով: Ինչ-որ մեղքի մեջ մոլորվելով՝ մարդը կարող է իր շուրջը հյուսված դիվային ցանցն ընկնել: Շատ զգույշ է պետք լինել նոր գաղափարների հետ: Սա միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է առօրյա գործերով զբաղվելը, զբոսնելը, մենակ ճամփորդելը: Անբարենպաստ է ամուսնանալը, կարևոր որոշումներ ընդունելը, բանակցություններ վարելը: Օրը կրիտիկական կլինի հոգեպես անկայուն մարդկանց համար: Այսօր արևային 29-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Սա հումորի ու ծիծաղի օր է, որոնց շողերի ներքո չարը ոչնչանում է: Հումորի զգացումը կօգնի ազատվել կոմպլեքսներից: Խորհուրդ է տրվում նորոգել, կարել, հագուստ գնել ու հագնել, մազերը կտրել, զբոսնել, բայց ոչ ճամփորդել, սովորել ու կարդալ: Մայրամուտից հետո կարող եք հյուրասիրություն կազմակերպել: Խորհուրդ չի տրվում օծանելիքն ու կոսմետիկան չարաշահելը: Լավ նշաններ կլինեն առավոտյան արթնանալիս փռշտալը, եթե ձեզ ձեր անունով կանչեն և եթե կրկնվող երաժշտություն լսեք: Լավ նշաններ կլինեն նաև կաշվից իրեր ու գումար գտնելը, սայթաքելն ու ընկնելը, իսկ մեջքին փչող քամին պաշտպանության նշան կլինի: Վատ նշաններ կլինեն նյութական կորուստները, պատռված հագուստն ու կոշիկը: Հագուստի մեջ նախապատվությունը տվեք փայլուններին, ոսկեգույնին, դեղինին: Ցանկալի չեն մուգ գույներն ու կանաչը: Օրվա թվերն են՝ 29, 43, 65, 56: Սննդի հարցում նախապատվությունը տվեք աղցաններին, բուսական յուղերին: Երազները կշիռ կունենան, եթե դրանցում ձայներ ու երաժշտություն լսեք: |
|