ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի հուլիսի 11-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 666 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հուլիսի 11-ը կիսում են լուսնային 12-րդ ու 13-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է:

Լուսնային 12-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 19:34-ը, իմաստնության զգացմունքների հանդեպ տարած հաղթանակի օր է: Բարենպաստ է խոստովանություններ ստանալը, կարող են իրականանալ երազանքները, աղոթքները լսելի կլինեն: Խորհուրդ է տրվում բարեգործություն անել, նվերներ տալ, աշխատել այգում, ուշադիր լինել ինքներդ ձեր հանդեպ, ներողամիտ ու մարդասեր լինել, բայց չի կարելի թուլանալ: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով տարվելը, բարկանալը, վիճելը, լացելը: Կոշտ սնունդ քիչ օգտագործեք, շատ ջուր խմեք:

Լուսնային 13-րդ օրը, որը սկսվում է 19:34-ից, կապեր կազմակերպելու, ուսման, խորհրդատվության դիմելու, անցյալը վերաիմաստավորելու օր է: Օրը հարմար է սովորելու, ուտեստներ պատրաստելու, տնտեսության համար իրեր գնելու կամ պատրաստելու համար: Անբարենպաստ է մեծ գործեր ձեռնարկելը, ճամփորդելը, ստեղծված հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Օրվա հիվանդությունները վտանգավոր կլինեն, բայց այսօր լավ կազդեն դեղերը:

Այսօր արևային 23-րդ օրն է: Արեգակը Խեցգետնի նշանի տակ է: Սիրո և հնազանդության ժամանակն է: Խորհուրդ է տրվում լուրջ իրավաբանական միջոցառումներ անցկացնել, անընդհատ գործունեության մեջ լինել: Խորհուրդ չի տրվում նոր իրեր գնելն ու տան հարցերով զբաղվելը: Լավ նշանները կապված կլինեն բնության ու բույսերի հետ: Բարենպաստ կլինի դիմակ, դեղին մետաղադրամներ գտնելը, հագուստը կորցնելը, եթե ժամերը փոխեն իրենց ընթացքը: Վատ նշաններ կլինեն որոտը, փոշին, ջուրը, ճյուղերն ու արյունը: Օրվա գույնը մոխրագույնն է: Օրվա թվերն են՝ 23, 44: Ուտելիքը պետք է լավ բուրի ու թեթև լինի: Հեղուկ քիչ օգտագործեք: Առանց երազների քունը բարի նշան կլինի:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 666 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0