2022 թվականի հոկտեմբերի 25-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 460 | 21:00 | |
Հոկտեմբերի 25-ը կիսում են լուսնային 29-րդ, 30-րդ ու 1-ին օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է, իսկ 10:18-ից՝ Կարիճի: Լուսնային 29-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 07:06-ը, ամենավտանգավոր օրերից մեկն է, երբ ցանկացած կանխատեսում սուտ կլինի: Անկումների և աղետների օր է: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել: Արժե վերջ տալ ձևական կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Բարենպաստ կլինի պատասխանատու լինելը, տագնապի դեմ պայքարելը, չափավոր ու հնազանդ լինելը, տան ու տնտեսության հարցերով զբաղվելը: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, եղջյուրից ու ոսկորից իրեր կրելը: Քնելուց առաջ օրգանիզմը մաքրեք ջրով, մի քանի րոպե սառը ջրի մեջ պահեք ոտքերը: Լուսնային 30-րդ օրը, որը սկսվում է 07:06-ից ու շարունակվում մինչև 13:48-ը, սիրո, ներողամտության, ամսվա եզրահանգումներ անելու օր է: Սա անպիտան բաներից ազատվելու, զարգացման նոր շրջափուլ մտնելու ժամանակ է: Շան հաչոցը նշան կլինի, որ ընթացիկ ամսվա ընթացքում սխալ եք թույլ տվել: Օրը բարենպաստ չի լինի գործնական հարաբերությունների համար: Արժե ավարտել գործերը, մարդկանց ուրախություն պարգևել, վերադարձնել պարտքերը: Մաքրեք տունը: Անբարենպաստ է ագրեսիա դրսևորելը, հոտավետ նյութերի հետ գործ ունենալը: Լուսնային 1-ին օրը, որը ձգվում է 13:48-ից մինչև 24:00-ը, հատուկ ուշադրություն է պետք դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին, որոնց հաղթահարումը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերը մեծ չեն լինի, այնպես որ՝ խուսափեք ծանրաբեռնվածությունից: Չարժե ռիսկային գործեր նախաձեռնել, միայն ծրագրեք դրանք: Բարենպաստ կլինի հուզական հանգիստը: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելն ու առևտուր անելը: Սեփական ուժերի և արարքների սխալ գնահատականը կարող է նկատելի կորուստների հանգեցնել, եթե մարդն այսօր ակտիվ գործունեությամբ զբաղվի: Խուսափեք ալկոհոլ, շատ կծու ու շատ տաք ուտեստներ օգտագործելուց: Հիվանդությունները երկար կտևեն, բայց հիվանդն անպայման կառողջանա: Այսօր արևային 9-րդ օրն է: Արեգակը Կարիճի նշանի տակ է: Սա նոր գործեր սկսելու, ճամփորդությունների, առաքելությունների, մարդկանց միավորելու օր է: Ազատվեք անպիտան բաներից: Խորհուրդ չի տրվում անզգույշ վարվել հրդեհավտանգ իրերի ու նյութերի հետ: Լավ նշան կլինի դռներն ու պատուհանները բացող քամին: Վատ նշաններ կլինեն կրակի հանգչելը, հրդեհները, այրվածքները, ծուխն ու մոխիրը: Հագուստի մեջ լավը կլինեն փայլունները, շագանակագույնը, դեղինը: Վատը կլինի կապույտը: Օրվա թվերն են՝ 81, 27, 68: Նախապատվությունը տվեք արագ մարսվող ուտետներին: Երազները կշիռ կունենան, եթե նրանցում մեծ քանակի մարդկանց տեսնեք: Այսօր լավ է ուրախ արթնանաք ու առույգ լինեք: |
|