ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի հոկտեմբերի 18-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 196 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Հոկտեմբերի 18-ը կիսում են լուսնային 23-րդ ու 24-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է, իսկ 07:44-ից՝ Առյուծի:

Լուսնային 23-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 22:57-ը, արժե պայքարել վախերի դեմ: Չի կարելի անգործության մատնվել, խուսափեք սիրախաղերից: Բարենպաստ է տնային գործերով զբաղվելը, տունը կահավորելը, կաթ ու կաթնամթերք օգտագործելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պրովոկացիաներին ու վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Այսօր կարող են սրվել սեռական բնույթի խնդիրները:

Լուսնային 24-րդ օրը, որը սկսվում է 22:57-ից, ընտրության, եզրահանգումներ անելու, մտքերը մաքրելու օր է: Խորհուրդ է տրվում ամեն ինչ կարգին անել: Հինը կործանելու ու նորը սկսելու օր է: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերը հետագայում ռեզերվների ակտիվ օգտագործման կհանգեցնեն: Անբարենպաստ է շփման ընթացքում զրուցակցի վրա ճնշումներ բանեցնելը, կոպիտ կատակներ անելը, անգործության մատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Օրն օգտագործեք առողջությունն ամրապնդելու նպատակով: Կարող եք զբաղվել բուժմամբ, ուժային ֆիզիկական վարժություններով, յոգայով:

Այսօր արևային 2-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Սա գիտելիքների ու կապերի, ճամփորդությունների, գիտակցելու և ընդունելու օր է: Խորհուրդ է տրվում ազատվել անպիտան ծանոթություններից ու կապերից, նոր հագուստ գնել, հին բաները նորով փոխարինել: Խորհուրդ չի տրվում զբաղվել տնային գործերով, կրակ վառել: Լավ նշաններ կլինեն քամին, տերևները, հեռվից եկած հյուրերը, հին ու բարի կապերը վերականգնելը: Շատ լավ նշան կլինի սեփական անունը ամբոխի մեջ լսելը, բայց վատ կլինի, եթե ձեզ ուրիշի անունով դիմեն: Վատ նշանները կապված կլինեն կրակի ու մետաղի հետ: Օրվա գույներն են դեղինը, կանաչակապտավունը, երկնագույնը: Եթե այսօր այս գույներին հանդիպեք, համարեք, որ ճիշտ ուղի եք ընտել: Օրվա թվերն են՝ 17, 31, 48: Լավ է, եթե այս թվերին հանդիպեք հեռախոսի, մեքենաների, տան համարների տեսքով: Խուսափեք ալկոհոլից: Երազները կշիռ կունենան ու բարի կլինեն:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 196 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0