ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի դեկտեմբերի 26-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 584 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Դեկտեմբերի 26-ը կիսում են լուսնային 3-րդ ու 4-րդ օրերը: Լուսինը Ջրհոսի նշանի տակ է:

Լուսնային 3-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 11:56-ը, ակտիվ պայքարի օր է: Պայքարի անսովոր մարդն իր մեջ է պահում էներգիան, կասկածամիտ ու նենգ դառնում: Լավագույն օրն է մարտարվեստով զբաղվելու, մետաղի հետ աշխատելու համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պասիվ ու թույլ լինելը: Այսօր հիվանդացածն արագ կառողջանա:

Լուսնային 4-րդ օրը, որը սկսվում է 11:56-ից, լավ է անցկացնեք միայնության մեջ ու շտապողական որոշումներ չընդունեք. նախ ամեն ինչ ինչպես հարկն է կշռադատեք: Բարենպաստ է առևտուր անելը, ծաղկանոցում աշխատելը, բնության գրկում զբոսնելը: Կգտնվեն վաղուց կորած իրերը: Անբարենպաստ է ծաղիկներ քաղելն ու ծառեր կտրելը: Օրվա հիվանդությունները ծանր ընթացք կունենան:

Այսօր արևային 11-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Սա ուրախ, լուսավոր օր է: Գիտակցելու, աշխարհաճանաչողության օր է, կապված է գրագիտության, ընթերցանության հետ: Խորհուրդ է տրվում ամեն ինչ թեթև ու արագ անել, կարգի բերել տունը, հյուրեր ընդունել: Խորհուրդ չի տրվում մերժել երեխաներին ու ինչ-որ բան ծրագրել: Լավ նշաններ կլինեն անակնկալները: Բարի նշաններ կլինեն արևային եղանակը, խաղացող երեխաները, ընկնող թղթերն ու թռչող թռչունը: Վատ նշան կլինի կոտրված ապակին: Նախապատվությունը տվեք վառ գույներին, դեղինին, ոսկեգույնին: Օրվա թվերն են՝ 34, 79: Կարող եք շատ ուտել, բայց խուսափեք մսից ու քաղցրավենիքից: Օրվա երազները չեն մեկնվում:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 584 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0