2022 թվականի դեկտեմբերի 22-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 445 | 21:00 | |
Դեկտեմբերի 22-ը կիսում են լուսնային 28-րդ ու 29-րդ օրերը: Լուսինը Աղեղնավորի նշանի տակ է: Լուսնային 28-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 08:17-ը, նվերների ու գտածոների, երկրային գործերի օր է: Բարենպաստ է խոշոր գործերով զբաղվելը, իրեր գնելը, պիտանի բույսեր ցանելն ու բարի մտքեր տարածելը: Անհրաժեշտ է բարձր տրամադրության մեջ լինել ու վերահսկել հույզերը: Անբարենպաստ է ծառեր կտրելը, ծաղիկներ քաղելն ու նվիրելը: Լուսնային 29-րդ օրը, որը սկսվում է 08:17-ից, ամենավտանգավոր օրերից մեկն է: Այսօր ցանկացած երազ ու կանխագուշակություն սուտ կլինի: Անկումների և աղետների օր է: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել: Արժե վերջ տալ ձևական կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Բարենպաստ է պատասխանատու լինելն ու տագնապի դեմ պայքարելը, հնազանդ եղեք, զբաղվել տան ու տնտեսության հարցերով: Անբարենպաստ է նոր գործեր սկսելը, ոսկորից ու եղջյուրից իրեր կրելը: Քնելուց առաջ օրգանիզմը մաքրեք ջրով, մի քանի րոպեով սառը ջրի մեջ պահեք ոտքերը: Այսօր արևային 7-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է, իսկ 00:48-ից՝ Այծեղջյուրի: Սա ավանդույթներն ամրապնդելու, սիրո, ստեղծագործ նախաձեռնությունների օր է: Խորհուրդ է տրվում մեծ ստեղծագործ գործեր սկսել, բույսեր տնկել, երգել, մաքրել տունը, քիչ հագուստ կրել ու պահպանել ներքին ջերմությունը: Օրը կարող եք նաև տանից դուրս անցկացնել: Լավ նշանները կապված կլինեն պտուղների ու բույսերի հետ՝ ծառից ընկած մրգերը, ճյուղերը, ինչպես նաև տաք ջուրն ու վառ լույսը: Օրվա գույներն են ոսկեգույնն ու բաց դեղինը: Օրվա թվերն են՝ 7, 13, 49, 56: Կաթ ու հյութեր ըմպեք, կարող եք նաև գինի փորձել: Կշիռ կունենան պտուղների ու բույսերի հետ կապված երազները: |
|