ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի դեկտեմբերի 20-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 297 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Դեկտեմբերի 20-ը կիսում են լուսնային 26-րդ ու 27-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է:

Լուսնային 26-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 05:01-ը, վտանգավոր օր է: Մարդիկ վիճում են, էներգիա են վատնում դատարկախոսության վրա: Եթե տանից դուրս գալիս լիքը դույլերով կամ պայուսակներով մարդ տեսնեք, համարեք, որ կյանքում ճիշտ ուղի եք ընտրել: Բարենպաստ է կյանքի ճանաչողությանը ձգտելը, իրականությունը սթափ գնահատելը, դիմակները հանելը: Անբարենպաստ է գերլարվելն ու չստուգված նյութի հետ աշխատելը, հանդիպումներ նշանակելը, առանց հանգստի շատ աշխատելը:

Լուսնային 27-րդ օրը, որը սկսվում է 05:01-ից, կապված է ջրի ու ծովային ճամփորդությունների հետ: Գիտելիքներ ու կարողություններ ձեռք բերելու օր է: Բարենպաստ է հանգստանալը, բնության գրկում լինելը, ծովային ճամփորդությունների մեկնելը: Անբարենպաստ է բիզնեսով զբաղվելն ու նոր գործեր սկսելը: Բարենպաստ կլինեն նյարդային լարվածությունը թոթափող պրոցեդուրաները:

Այսօր արևային 5-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Օրը հնազանդություն է պահանջում: Խորհուրդ է տրվում շատ աշխատել: Կարևոր փաստաթղթեր ստորագրելու օր է: Խորհուրդ չեն տրվում սեռական կապերը: Լավ նշանները կապված կլինեն հողի ու թռչունների թռիչքի հետ: Վատ նշան կլինի կեղտի ու փոշու մեջ կորելը: Օրվա գույներն են վարդագույնն ու դեղինը: Ներդաշնակ չեն լինի վառ գույները: Օրվա թվերն են՝ 24, 5, 60, 29: Նախապատվությունը տվեք շիլաներին, հատիկավորներին, արմատապտուղներին: Լավը կլինեն կոնկրետ, իրականին մոտ երազները:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 297 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0