2022 թվականի դեկտեմբերի 13-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 385 | 21:00 | |
Դեկտեմբերի 13-ը կիսում են լուսնային 20-րդ ու 21-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է: Լուսնային 20-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 20:54-ը, անկեղծության, բացահայտումների, հոգևոր կերպափոխման, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու օր է: Հռետորների ու առաջնորդների ժամանակն է: Բարենպաստ է տանը մնալը, տնտեսության հարցերով զբաղվելը, ընտանիքի հետ լինելը, ավանդույթներին հետևելը: Անբարենպաստ է ձանձրալի գործերով զբաղվելը: Լուսնային 20-րդ օրվա վտանգներն են հպարտությունը, մեծամտությունը: Տեսողությունը մի ծանրաբեռնեք: Լուսնային 21-րդ օրը, որը սկսվում է 20:54-ից, խիզախության, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու ճանապարհին համառություն դրսևորելու օր է: Սա ակտիվ, ստեղծագործ օր է, լավն է սպորտային մրցումների, եզրահանգումներ անելու, քննությունների համար: Նոր աշխատանքի անցնել էլ խորհուրդ է տրվում լուսնային 21-րդ օրը: Սա ընկերության, մարդկանց միավորելու օր է: Անբարենպաստ է սկանդալներ անելը, մենակ մնալը, ծանր աշխատանքը մենակ անելը: Խորհուրդ է տրվում ֆիզիկական վարժություններ անել, լինել մաքուր օդին: Այսօր արևային 28-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում հետևեք ձեզ, չտրվեք գայթակղություններին: Աղտոտության ու ծանրության զգացումն այսօր նորմալ երևույթ կլինի: Մաքրեք ձեր շուրջն ու ձեր ներսը: Խորհուրդ չի տրվում նոր բան սկսել ու պղծել հողը: Ցանկալի չէ մազեր կտրելն ու երգելը: Խուսափեք սեռական կապերից: Լավ նշաններ կլինեն մետաղադրամ գտնելն ու սեփական անունը լսելը: Վատ նշաններ կլինեն արյունը, կոտրվող հատակն ու աստիճանները, կոշիկը: Օրվա գույներն են մուգ շագանակագույնը, սևը, հողագույնը: Բացասական կլինեն դեղինն ու կարմիրը: Օրվա թվերն են՝ 28, 82, 93: Խուսափեք միս ուտելուց: Հնարավոր են ծանր, սարսափներով լի երազներ: |
|