2022 թվականի դեկտեմբերի 12-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 456 | 21:00 | |
Դեկտեմբերի 12-ը կիսում են լուսնային 19-րդ ու 20-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է: Լուսնային 19-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 19:37-ը, ծանր ու բավական վտանգավոր օր է: Այն վտանգավոր է գիտակցության մթագնման տեսանկյունից: Ինչ-որ մեղքի մեջ մոլորվելով՝ մարդը կարող է իր շուրջը հյուսված դիվային ցանցն ընկնել: Շատ զգույշ է պետք լինել նոր գաղափարների հետ: Սա միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է առօրյա գործերով զբաղվելը, զբոսնելն ու միայնակ ճամփորդելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, կարևոր որոշումներ ընդունելն ու բանակցություններ վարելը: Օրը կրիտիկական կլինի հոգեպես անկայուն մարդկանց համար: Լուսնային 20-րդ օրը, որը սկսվում է 19:37-ից, անկեղծության, բացահայտումների, հոգևոր կերպափոխման, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու օր է: Հռետորների ու առաջնորդների ժամանակն է: Բարենպաստ է տանը մնալը, տնտեսության հարցերով զբաղվելը, ընտանիքի հետ լինելը, ավանդույթներին հետևելը: Անբարենպաստ է ձանձրալի գործերով զբաղվելը: Լուսնային 20-րդ օրվա վտանգներն են հպարտությունը, մեծամտությունը: Տեսողությունը մի ծանրաբեռնեք: Այսօր արևային 27-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում հետևել շփման կանոններին: Նայեք ընկնող աստղերին ու երազանք պահեք: Հյուրասեր եղեք, նվերներ տվեք, զբոսնեք, ֆիզիկական վարժություններ արեք: Խորհուրդ չի տրվում աշխատել հողի հետ: Խուսափեք սեռական կապերից; Լավ նշաններ կլինեն ծիածանը, արևային անձրևը, բանալիներ գտնելը: Վատ նշաններ կլինեն հրդեհներն ու անկումները: Օրվա գույներն են երկանոգւյնը, բաց կապույտն ու ոսկեգույնը: Կանաչն ու շագանակագույնը բացասական կլինեն: Օրվա թվերն են՝ 27, 89, 68: Նախապատվությունը տվեք թեթև ու բազմազան, ջրիկ, ոչ քաղցր ուտեստներին, կաթնամթերքին: Երազները կշիռ կունենան, եթե դրանք բաց երկնքի տակ տեսնեք: Լավ նշան կլինի երազում երկինք տեսնելը: |
|