2022 թվականի ապրիլի 9-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 777 | 21:00 | |
Ապրիլի 9-ը կիսում են լուսնային 8-րդ ու 9-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է: Լուսնային 8-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 09:50-ը, ճշգրիտ գիտությունների, ինքներդ ձեզ վրա աշխատելու օր է: Բարենպաստ է տուն կառուցելը, ծրագրմամբ, վերածրագրավորմամբ, վերակառուցմամբ զբաղվելը: Անբարենպաստ է լողալը, լվանալը, ալկոհոլ օգտագործելը: Կարող եք սոված մնալ, ստամոքսի ու աղիների մաքրում անել: Լուսնային 9-րդ օրը, որը սկսվում է 09:50-ից, վատ նշաններին պետք է ուշադիր լինել, ամեն քայլը լավ մտածել: Շատ արդյունավետ կլինի ձեզ նեղացրած մարդուն ներելը: Օրը բարենպաստ է հողամասում աշխատելու և ճամփորդելու համար: Խորհուրդ է տրվում պասիվությունն ու վերահսկողությունը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը: Հարմար ժամանակ չի լինի ուսման, խոհանոցում աշխատելու համար, իսկ սուտը, հպարտությունը, ադեկվատ չլինելը կարող են խափանել բոլոր նախաձեռնությունները: Որպես կանոն՝ ակտիվությունն այսօր պատժելի է: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, կսրվեն ֆոբիաներն ու սուիցիդալ հակումները: Այսօր արևային 20-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Սա ամենաակտիվ օրերից մեկն է, երբ արդար գործի համար կարելի է պայքարել: Չարը դիմակազերծելու, վախերի դեմ հաղթանակ տանելու օր է: Խորհուրդ է տրվում աշխատել մետաղի հետ, տուն կառուցել, գործը ավարտին հասցնել, մարել պարտքերը: Օրը ծուլություն ու խորամանկություն չի հանդուրժի: Լավ է, եթե կարողանաք հաղթահարել կասկածները: Լավագույն օրն է վիրահատությունների ու ձեռքի աշխատանքի համար: Խորհուրդ չի տրվում վնաս տալ բույսերին, աղտոտել ջուրը, կտրել մազերը, խորամանկել: Լավ նշանները կապված կլինեն մետաղի ու էքստրեմալ իրավիճակների հետ: Վատ նշաններ կլինեն կոտրվելու, փչանալու հետ կապված նշանները: Օրվա գույներն են վառ կարմիրն ու դեղինը: Խորհուրդ չի տրվում երկնագույնը: Օրվա թվերն են՝ 20, 27, 68: Նախապատվությունը տվեք կծու, կոշտ ուտեստներին, արմատապտուղներին: Ցանկալի չէ ալկոհոլ օգտագործելը: Չի կարելի խոզի միս, սալ ու քաղցր ուտել: Բարենպաստ կլինեն էքստրեմալ երազները: |
|