ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի ապրիլի 6-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 908 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Ապրիլի 6-ը կիսում են լուսնային 5-րդ ու 6-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է:

Լուսնային 5-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 07:41-ը, սկզբունքներն ու մարդկանց պաշտպանելու օր է: Կարող եք ճամփա գնալ, խոտաբույսեր հավաքել ու չորացնել: Ուշադրություն է պետք դարձնել սննդակարգին: Կարող եք ուտել այն, ինչին բնազդորեն ձգտում եք, սակայն խուսափեք շատակերությունից: Չի կարելի նաև սոված մնալ: Ուշադրություն դարձրեք մարսողական համակարգին և աղիներին:

Լուսնային 6-րդ օրը, որը սկսվում է 07:41-ից, սիրո, տիեզերքի էներգիան յուրացնելու օր է: Հնում այս օրը գուշակել են ամպերի օգնությամբ. եթե երկինքն ամբողջովին պարզ կամ ամբողջովին ամպերով ծածկված է եղել, նշանակել է՝ աշխարհը զրկվել է ներդաշնակությունից: Լավ նշան կլինի ամպեր տեսնելը, մեղեդիկ զանգ լսելը: Բարենպաստ է կորած ու գողացված իրերը գտնելը: Անբարենպաստ է վատ երազները պատմելը. դրանք կարող են իրականություն դառնալ: Խոցելի կլինեն բրոնխներն ու վերին շնչառական ուղիները: Այսօր հիվանդացածներն արագ կառողջանան:

Այսօր արևային 17-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Սա վախերից ազատվելու, արդարությունը պաշտպանելու օր է: Խորհուրդ է տրվում շուտ արթնանալ, սովորել, կարևոր փաստաթղթեր ստորագրել: Խոսելիս զգույշ է պետք լինել: Խորհուրդ չի տրվում ուտելիք պատրաստել, պատուհաններ բացել ու գործեր ավարտին հասցնել: Ցանկալի չէ ամուսնություն կնքելը: Լավ նշաններ կլինեն քամին ու թռչունները, հատկապես՝ աքաղաղը: Վատ նշաններ կլինեն մռայլ առավոտը, կեղտը, աղբը, անկումները, բանալիներ կորցնելը: Օրվա գույներն են մուգ կարմիրը, դեղինը, ոսկեգույնը, նարնջագույնը, սպիտակը: Բացասական կլինեն երկնագույնը, սևը, մոխրագույնը: Օրվա թվերն են՝ 17, 23, 59, 84: Երազներ լավ է չտեսնեք: Քիչ քնեք ու ցանկալի է՝ լույսի ներքո:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 908 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0