ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի ապրիլի 3-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 709 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Ապրիլի 3-ը կիսում են լուսնային 2-րդ ու 3-րդ օրերը: Լուսինը Ցուլի նշանի տակ է:

Լուսնային 2-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 06:54-ը, ուշադիր է պետք լինել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Դրանք հաղթահարելը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Օրը բարենպաստ է ճամփորդությունների, ստեղծագործելու, առևտրի, դիետաների համար: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, դատական գործընթացներ սկսելն ու դրանց մասնակցելը, մտերիմների հետ վիճելը, կասկածելի գործարքներ կնքելը, ֆինանսական արկածախնդրություններին մասնակցելը: 

Լուսնային 3-րդ օրը, որը սկսվում է 06:54-ից, ակտիվ պայքարի օր է: Մարդը, եթե բնույթով մարտիկ չէ, իր մեջ է պահում էներգիան, կասկածամիտ ու նենգ դառնում: Բարենպաստ է մետաղի հետ աշխատելը, մարտարվեստով զբաղվելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պասիվ ու թույլ լինելը: Այսօր հիվանդացածն արագ կառողջանա:

Այսօր արևային 14-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում նյութական ծրագրեր կառուցել, հոգ տանել երկրային արժեքների, կենդանիների մասին, հաշտվել, ամուսնանալ, նվերներ տալ, բարեգործություն անել: Խորհուրդ չի տրվում կաշվից ու մորթուց իրեր կրել, վիճել: Լավ նշանները կապված կլինեն կենդանիների հետ: Վատ նշաններ կլինեն արյունը, մակաբույծների խայթոցը, ինչ-որ բանի փչանալը կամ կոտրվելը: Ներդաշնակ կլինեն մեղմ գույները, դեղնականաչը: Ներդաշնակ չի լինի կարմիրը: Օրվա թվերն են՝ 14, 24, 83: Նախապատվությունը տվեք կաթնամթերքին: Աղոտ երազները կշիռ չեն ունենա:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 709 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0