ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2022 թվականի ապրիլի 22-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 627 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Ապրիլի 22-ը կիսում են լուսնային 20-րդ ու 21-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է:

Լուսնային 20-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 02:47-ը, բացահայտումների, հոգևոր կերպափոխման, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու օր է: Առաջնորդների ու հռետորների ժամանակն է: Բարենպաստ է տանը մնալը, ընտանիքի, տնտեսության հարցերով զբաղվելը, ավանդույթներին հետևելը: Անբարենպաստ է անհետաքրքիր, ձանձրալի գործերով զբաղվելը: Լուսնային 20-րդ օրվա վտանգներն են հպարտությունն ու մեծամտությունը: Տեսողությունը քիչ ծանրաբեռնեք:

Լուսնային 21-րդ օրը, որը սկսվում է 02:47-ից, լավ է խիզախություն դրսևորելու, ինքնակամ զոհաբերության, հեղափոխական վերակառուցումների, նպատակին հասնելու ճանապարհին համառություն դրսևորելու համար: Սա ակտիվ, ստեղծագործ օր է: Աշխատանքի նոր վայր անցնել էլ խորհուրդ է տրվում լուսնային 21-րդ օրը: Անբարենպաստ է սկանդալներ անելը, մենակ մնալը, ծանր աշխատանքը մենակ անելը: Այսօր հեշտությամբ կարող եք ազատվել վնասակար սովորույթներից: Խորհուրդ է տրվում ֆիզիկական վարժություններ անել, լինել մաքուր օդին:

Այսօր արևային 3-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Խորհուրդ է տրվում տան շինարարություն սկսել, զբաղվել տնային գործերով: Կարող եք ստեղծագործ նախագծեր ու դատական գործեր սկսել: Խորհուրդ չեն տրվում վիրահատություններն ու ծախսերը: Աշխատանքն այսօր հարստություն ու բարեկեցություն կբերի: Վատ նշաններ կլինեն կորուստները: Օրվա գույներն են բալագույնն ու մուգ կապույտը: Ներդաշնակ չեն լինի կանաչի երանգները: Օրվա թվերն են՝ 16, 62, 73: Կարող եք շատ ուտել, բայց միայն այն, ինչ ինքներդ եք պատրաստել: Նյութական աշխարհի հետ կապված երազները կշիռ կունենան:
 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 627 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0