2022 թվականի ապրիլի 16-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 501 | 21:00 | |
Ապրիլի 16-ը կիսում են լուսնային 15-րդ ու 16-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է: Լուսնային 15-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 19:19-ը, մարմնային գայթակղությունների օր է, պետք է չափավոր լինել: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Լուսնային 15-րդ օրը տեսած երազը ողջ ամսվա համար կշիռ կունենա: Լավ նշան կլինի շունը, նույնիսկ՝ հաչող շունը: Բարենպաստ է համեստ լինելը, ծուլության դեմ պայքարելը: Անբարենպաստ է նվերներ ընդունելը, ընտանեկան խնդիրները լուծելը: Նախապատվությունը տվեք ճապոնական խոհանոցի ուտեստներին, խուսափեք խնձոր ուտելուց: Ֆոբիաները կսրվեն: Վնասվածքներ ստանալու տեսանկյունից վտանգավոր օր է: Լուսնային 16-րդ օրը, որը սկսվում է 19:19-ից, ամենամաքուր օրերից մեկն է, երբ չարությունը, ագրեսիվությունը, նախանձը դեպի անկում կտանեն: Ապագա աշխատանքների համար նախագծեր մշակելու ժամանակն է: Բարենպաստ է մաքրությամբ և այլ օգտակար գործերով զբաղվելը, հաշվետվություններ կազմելը, մարդկանց հետ շփվելը, ֆիզիկական վարժություններով ու ինքնակատարելագործմամբ զբաղվելը: Չափավոր է պետք լինել: Անբարենպաստ է կենդանական սնունդ ու սնկեր օգտագործելը, չի կարելի թռչուններ սպանել: Այսօր արևային 27-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Շփման կանոններին հետևելու օր է: Խորհուրդ է տրվում լինել մարդկանց մեջ, հետևել աշխարհին: Լավ է նայեք ընկնող աստղերին ու երազանք պահեք: Հյուրասեր եղեք, նվերներ տվեք, զբոսնեք: Խորհուրդ չի տրվում աշխատել հողի հետ: Խուսափեք սեռական կապերից: Լավ նշաններ կլինեն ծիածանը, արևային անձրևը, բանալի գտնելը: Վատ նշաններ կլինեն հրդեհները, անկումները, փչանալու, կոտրվելու հետ կապված նշանները: Օրվա գույներն են երկնագույնը, բաց կապույտը, ոսկեգույնը: Կանաչն ու շագանակագույնը բացասական կլինեն: Օրվա թվերն են՝ 27, 89, 68: Նախապատվությունը տվեք թեթև ու բազմազան ուտեստներին, կաթնամթերքին: Երազները կշիռ կունենան, եթե դրանք բաց երկնքի տակ տեսնեք: Լավ նշան կլինի երազում երկինք տեսնելը: |
|