2021 թվականի հուլիսի 19-25-ի ֆինանսական կանխատեսումը
| |
Բաժին: Շաբաթվա | Դիտումներ: 1570 | 23:30 | |
Շաբաթվա առաջին կեսին Առյուծի համաստեղությունում գտնվող Վեներան կդրդի մեծ ծախսերի, ընդ որում՝ ոչ թե օգտակար բաների, այլ շրջապատին ինչ-որ բան ցուցադրելու համար (հաջողություն, բարեկեցություն, առատաձեռնություն, լավ վերաբերմունք): Եկամտաբեր կլինեն միջոցառումների կազմակերպումը, շոու ծրագրերը, ելույթները, սպորտային մրցույթները, գովազդը: Բայց ուրբաթ օրը և հանգստյան օրերին փողի նկատմամբ խնայողական վերաբերմունքը ողջունելի է: Գնումների անհրաժեշտ է ցուցակով գնալ, ծախսել նախապես կազմված պլանով, քննադատորեն գնահատել այն, ինչ ձեզ առաջարկում են: Եկամտաբեր կլինեն պրակտիկ, մարդկանց համար օգտակար գործերը: Շահավետ կլինի առողջության ոլորտը: Լավ կաշխատեն դիետոլոգները, ֆիթնես մարզիչները, լոգոպեդները, կոսմետոլոգները և այլն: Ֆինանսական հորոսկոպ-Խոյ Երկուշաբթի հաջող կլինեն բանկ, ապահովագրական ընկերություն, հարկային տեսչություն այցելությունը, ժառանգության ձևակերպումը, վճարումները, սուբսիդիաները: Երեքշաբթի կարող եք փորձարկումներ անել գումարի հետ և ֆինանսական իրավիճակը բարելավելու համար որոնել ոչ ստանդարտ քայլեր: Չորեքշաբթի կարող եք ծախսել հանգստի վրա, իսկ հինգշաբթիից սկսած պետք է դառնաք ավելի տնտեսող: Հարկավոր է աշխատել և գումար ներդնել օգտակար բաների և առողջության վրա: Շաբաթ օրը խորհուրդ չի տրվում կարևոր որոշումներ կայացնել: Լիալուսնի ազդեցության տակ ինքնաբուխ որոշումները դժվար թե օպտիմալ լինեն: Ֆինանսական հորոսկոպ - Ցուլ Շաբաթվա առաջին կեսին, ավելի ճիշտ՝ երեքշաբթի և չորեքշաբթի կարող եք պլանավորել գործերը բանկում, հարկային, ապահովագրական ընկերությունում: Ձեռնարկվող գործում նյութական արդյունքի հասնելու համար լավ կլինի նոր մոտեցում ցուցաբերեք: Հինգշաբթի որակյալ իրերի և ծառայությունների նկատմամբ ձեր ունեցած ճաշակն ու հոտառությունը հուսախաբ կանեն: Ուրբաթ և հանգստյան օրերին կարող եք գումար ծախսել հանգստի և ժամանցի վրա, նախասիրություններից ելնելով գնումներ կատարել: Շաբաթ օրը պետք չէ փողի հետ կապված լուրջ և կարևոր որոշումներ ընդունել: Ֆինանսական Աստղագուշակ - Երկվորյակներ Ամենակարևոր ֆինանսական գործերն ավելի լավ է պլանավորել շաբաթվա առաջին կեսին: Այդ դեպքում գործերն ավելի արագ կգնան և ավելի մեծ արդյունք կտան: Երեքշաբթի կուրախանաք անսպասելի նորությունով կամ հաջող ֆինանսական գործնական առաջարկ կստանաք: Հինգշաբթի խորհուրդ չի տրվում գեղեցիկ զարդեր և տան համար իրեր գնել: Հինգշաբթին և ուրբաթը բարենպաստ են վարկերի, ապահովագրության, ընդհանուր գույքի հետ կապված հարցեր լուծելու համար: Շաբաթ օրը լավ է գաղտնի բանակցությունների համար: Կիրակի օրը պետք է զգուշանալ գործերում ֆորսմաժորային իրավիճակներից։ Ֆինանսական Աստղագուշակ - Խեցգետին Ձեր ֆինանսական կյանքը լի կլինի սուր իրադարձություններով. մրցակցություն, հակամարտություն, ռիսկ, եկամուտների համար պայքար: Շաբաթվա առաջին կեսին կարող եք հետաձգել այդ հարցերի լուծումը, քանի որ կլինեն շատ փոքր հաճելի իրավիճակներ, որոնք կարող են շեղել ձեզ: Երկրորդ կեսին գործերի անտեսումն արդեն չի ստացվի։ Ձեր ֆինանսական իրավիճակը կընկնի բնականոն հուն և շաբաթվա մնացած մասը կանցկացնեք ակտիվ, գործուն, բայց ոչ առանց անհանգստության (հատկապես շաբաթ օրը, երբ բոլոր հրատապ հարցերը սրվեն): Ֆինանսական հորոսկոպ - Առյուծ Շաբաթվա առաջին կեսին փողի նկատմամբ մեծ հոտառություն կդրսևորեք, բայց ձեզ վրա ծախսելն ավելի հետաքրքիր կլինի, քան գումար վաստակելը: Գումար վաստակելու համար ձեր հարմարավետությունը չեք զոհաբերի: Հինգշաբթի ընտրության առաջ կկանգնեք, անձամբ ձեր համար, բայց ավելի էժան և մատչելի, թե՞ ավելի թանկ, բայց ընդհանուրի համար (կամ վարկ): Խորհուրդ չի տրվում թանկարժեք իրեր գնել. կարելի է գնել կրկնօրինակը: Շաբաթ օրը ուրիշների փողի մասին օգտակար գաղտնիք կիմանաք կամ հաջողությամբ գաղտնի բանակցություններ կանցկացնեք: Հաջող կլինի բարեգործական կազմակերպություններին դիմելը։ Ֆինանսական հորոսկոպ - Կույս Շաբաթվա առաջին կեսին վիրտուալ միջոցառումների վրա գումար մի ծախսեք, կարող եք ավելի շատ ծախսել, քան կցանկանայիք: Մնացած օրերը ոչ մեծ հաջողություն են խոստանում, ոչ էլ մեծ դժվարություններ: Հինգշաբթի պետք է հասկանալ, որ եթե դուք ձգտում եք ամեն գնով հարստանալ, ապա կարող եք ուրիշների հետ փչացնել հարաբերությունները: Ուրբաթ և հանգստյան օրերին ձեր ցանկությունները հետին պլան մի մղեք: Ձեզ համար ինչ-որ բան գնեք: Հանգստի վրա մի խնայեք: Ուրիշների խորհուրդներին մի հետևեք, քանի որ ձեր ֆինանսական որոշումները ամենաճիշտը կլինեն: Ֆինանսական Աստղագուշակ - Կշեռք Այն գործերը, որոնք պետք է զարգանան և/կամ եկամուտ բերեն, հարկավոր է երկուշաբթի սկսել: Երեքշաբթի օրը բանկից անսպասելի հաճելի առաջարկ կստանաք, բոնուսների մասին կտեղեկանաք SMS-ի միջոցով, օգտակար առևտրային ակցիայի մասին տեղեկատվություն կստանաք և այլն: Հինգշաբթի ավելի լավ է ոչինչ չգնել: Կարող եք գնել կեղծ իր կամ պարզապես մի բան, որը չեք իմանա որտեղ կիրառել: Ուրբաթ և հանգստյան օրերին հնարավոր է գտնեք ինչ-որ մեկի կորցրած կամ մոռացված իրը: Ծախսերի առումով հնարավոր է գումարի վատնում բարեգործության վրա և ծանոթներին նվերներ գնելու համար: Ֆինանսական հորոսկոպ - Կարիճ Ֆինանսական գործերը լավագույնս կզարգանան երեքշաբթի և չորեքշաբթի: Այս օրերին կարելի է խոսել ղեկավարության հետ աշխատավարձի բարձրացման մասին, փնտրել նոր աշխատատեղեր և եկամտի աղբյուրներ, գործարկել կոմերցիոն նախագծեր, գնել թանկարժեք իրեր, սկզբունքորեն նոր ֆինանսական հարցեր բարձրացնել։ Հինգշաբթի չպետք է ներդրումներ կատարել խմբային նախագծերի, կոլեկտիվ գնումների, խմբակային միջոցառումների կազմակերպման, ցանցային մարքեթինգի և այլնի համար, քանի որ դրանք եկամտաբեր չեն լինի: Ուրբաթ և հանգստյան օրերը գումարի տեսանկյունից չեզոք կլինեն: Ֆինանսական հորոսկոպը - Աղեղնավոր Եթե ընդհանուր գումարին, հարկերին, վարկերին, վճարներին վերաբերող իսկապես կարևոր գործեր ունեք, ապա ավելի լավ է դրանցով զբաղվեք շաբաթվա առաջին կեսին, քանի որ ավելի լավ կհասկանաք, թե ինչ է այնտեղ կատարվում, և ինքնին գործը ավելի մեծ արդյունք կտա։ Երեքշաբթի ուշադրություն դարձրեք անսպասելի լուրերին: Հինգշաբթի և ուրբաթ օրերին զբաղվեք ձեր անձնական փողերով։ Կարող եք որոնել կես դրույքով աշխատանք և նոր եկամտի աղբյուրներ: Ուրբաթ օրը հնարավոր են վարկով գնումներ: Կիրակի ֆինանսական գործերն անհաջող կգնան, հետաձգեք դրանք։ Ֆինանսական հորոսկոպ - Այծեղջյուր Սուր իրավիճակներ կառաջանան այլոց գումարների և վճարումների հետ, բանկում, ապահովագրական ընկերությունում, հարկայինում, բիզնես գործընկերների հետ: Եթե ձեզ անհրաժեշտ է համաձայնության գալ, այդ հարցերը լուծեք շաբաթվա առաջին կեսին։ Իսկ եթե ուզում եք խզել պայմանավորվածությունները կամ առաջ տանել միայն ձեր շահերը, ապա այդ հարցերով զբաղվեք շաբաթվա երկրորդ կեսին: Շաբաթ օրը ավելի լավ է ընդհանրապես չանդրադառնալ այդ թեմաներին։ Փոխարենը, հետևեք ձեր սեփական փողին և գույքին, ճիշտ որոշումներ ընդունեք: Լիալուսինը զգուշացնում է հնարավոր գումարային կորուստների մասին: Ֆինանսական հորոսկոպ - Ջրհոս Շաբաթվա առաջին կեսին գումարը այլ մարդկանց մոտ կլինի, իսկ ձեր խնդիրը կլինի նրանց հետ հարաբերություններ կառուցելը: Համոզեք նրանց ձեզ ֆինանսավորել, գործարք կնքել, դրամական հաճախորդ ներգրավել և այլն: Հինգշաբթի խորհուրդ չի տրվում գործարքներ կնքել, ընդհանուր գործի համար ինչ-որ բան գնել կամ վարկ վերցնել: Ուրբաթ և կիրակի օրերին, կարող եք դիմել ֆինանսական օգնության կամ վարկի համար բանկին, շատ հավանական է, որ ձեզ չեն մերժի: Շաբաթ օրը հաջող կլինեն գաղտնի բանակցությունները կամ ձեզ գաղտնի կտեղեկացնեն ինչ-որ օգտակար կամ մինչ այդ թաքցված բան: Ֆինանսական հորոսկոպ - Ձկներ Շաբաթվա առաջին կեսին աշխատանքն ու կես դրույքով աշխատանքը եկամուտ կբերեն: Կարելի է գործընկերների հետ լավ հարաբերությունների շնորհիվ շահավետ գործ ստանալ։ Շաբաթվա այս մասը ծախսերի առումով բարենպաստ է: Կարող եք ձեռք բերել աշխատանքային սարքավորումներ և ներդրումներ կատարել առողջության համար: Հինգշաբթի դուք որևէ մեկի հետ անհամաձայնություն կունենաք կամ ռոմանտիկ, կամ էլ դրամական հարցում: Ուրբաթ և շաբաթ օրերին մեկ ուրիշը հոգ կտանի ձեր նյութական կարիքների մասին։ Հարմար օր է գործարքի, ուրիշի հետ բիզնես հիմնելու համար: |
|