2021 թվականի դեկտեմբերի 28-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 701 | 21:00 | |
Դեկտեմբերի 28-ը կիսում են լուսնային 23-րդ ու 24-րդ օրերը: Լուսինը Կշեռքի նշանի տակ է: Լուսնային 23-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 01:37-ը, ինքնապաշտպանության, վախերը հաղթահարելու օր է: Չի կարելի անգործության մատնվել, խուսափեք սիրախաղերից: Այսօր մարդու մոտ հեշտությամբ է արթնանում կռիվների, արկածախնդրությունների հակվածությունը: Բարենպաստ է զբաղվել տնային գործերով, տունը կահավորելով, մաքրությամբ: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, պրովոկացիաներին ու վրեժ լուծելու գայթակղությանը տրվելը: Լուսնային 24-րդ օրը, որը սկսվում է 01:37-ից, ընտրության, եզրահանգումներ անելու, մտքերը մաքրելու օր է: Անհրաժեշտ է ամեն ինչ մանրամասն ու կարգին անել: Բարենպաստ է նոր գործեր սկսելը, տուն կառուցելը, հողամասում աշխատելը: Այսօր դրված հիմքերը հետագայում ռեզերվների ակտիվ օգտագործման կհանգեցնեն: Անբարենպաստ է շփման ընթացքում զրուցակցի վրա ճնշումներ գործադրելը, կոպիտ կատակներ անելը, անգործության վատնվելը, տխրելն ու ճամփորդելը: Օրն արժե օգտագործել առողջությունն ամրապնդելու նպատակով: Այսօր արևային 13-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Այսօր կբացվեն ապագայի դռները, նոր մակարդակի բարձրանալու ժամանակն է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաների դաստիարակությամբ, խաղալ, ճամփորդել, աստղագիտությամբ զբաղվել: Լավ է գործարքներ կնքեք: Խորհուրդ չի տրվում ամուսնություն կնքել, կտրուկ վերջ տալ հարաբերություններին: Լավ նշանները կապված կլինեն աստղերի, անունների, թվերի հետ, որոնք ինֆորմացիա կպարունակեն: Լավ կլինի առավոտյան բերանում քաղցր համ զգալը, փայլուն իրեր գտնելը: Վատ նշաններ կլինեն խոնավ, քամոտ եղանակն ու կոտրված սպասքը: Օրվա գույներն են կարմիրը, յասամանագույնը, սպիտակը: Օրվա թվերն են՝ 33, 128, 1024, 13, 5, 55, 555: Ուտելու հարցում պետք է չափավոր լինել: Չի կարելի միս ուտել: Կշիռ կունենան կոնկրետ ինֆորմացիա պարունակող երազները: |
|