2021 թվականի դեկտեմբերի 22-ի լուսնային-արևային աստղագուշակ
| |
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 506 | 21:00 | |
Դեկտեմբերի 22-ը կիսում են լուսնային 18-րդ ու 19-րդ օրերը: Լուսինը Խեցգետնի նշանի տակ է, իսկ 00:53-ից՝ Առյուծի: Լուսնային 18-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 18:53-ը, ստի, մեքենայությունների, խարդավանքների օր է: Գաղտնի խոչընդոտներ կառաջանան, կթվա, թե ձեզ ուզում են շեղել ճիշտ ճանապարհից: Խորհուրդ է տրվում աշխատեք ձեր վատ մտքերի դեմ, ձեզ կողքից դիտեք, հրաժարվեք պատրանքներից ու ցածր բնազդներից: Շատ կարևոր կլինի ճիշտ տրամադրվելը: Բարենպաստ է ճամփորդելը, փառասիրության, եսասիրության ու վնասակար սովորույթների դեմ պայքարելը: Անբարենպաստ է հարբեցողությամբ զբաղվելը, շատ ծխելը, մարդկանց պիտակավորելը: Լուսնային 19-րդ օրը, որը սկսվում է 18:53-ից, ծանր ու բավական վտանգավոր օր է: Վտանգավոր է թունավորման, մտքի մթագնման իմաստներով: Ինչ-որ մեղքի մեջ մոլորվելով՝ մարդը կարող է իր շուրջը հյուսված դիվային ցանցն ընկնել: Շատ զգույշ է պետք լինել նոր գաղափարների հետ: Սա միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է առօրյա գործերով զբաղվելը, մենակ ճամփորդելը: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, կարևոր որոշումներ ընդունելը, բանակցություններ վարելը: Օրը կրիտիկական կլինի հոգեպես անկայուն մարդկանց համար: Այսօր արևային 7-րդ օրն է: Արեգակը Այծեղջյուրի նշանի տակ է: Սա ավանդույթներն ամրապնդելու, սիրո, ստեղծագործ նախաձեռնությունների օր է: Խորհուրդ է տրվում մեծ ստեղծագործ գործեր սկսել, բույսեր ընկել, ուրախանալ, մաքրել տունը, քիչ հագուստ կրել, պահպանել ներքին ջերմությունը: Օրը կարող եք տանից դուրս անցկացնել: Լավ նշանները կապված կլինեն բույսերի ու պտուղների հետ՝ ընկած մրգերը, ճյուղերը, ինչպես նաև տաք ջուրն ու վառ լույսը: Օրվա գույներն են ոսկեգույնն ու բաց դեղինը: Օրվա թվերն են՝ 7, 13, 49, 56: Կաթ, հյութեր, գինի խմեք: Կշիռ կունենան բույսերի ու պտուղների հետ կապված երազները: |
|