ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

2021 թվականի դեկտեմբերի 17-ի լուսնային-արևային աստղագուշակ
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 762 | 21:00 Ավելացրեց: brutyanlusine

Դեկտեմբերի 17-ը կիսում են լուսնային 13-րդ ու 14-րդ օրերը: Լուսինը Երկվորյակի նշանի տակ է:

Լուսնային 13-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 14:48-ը, ինֆորմացիա կուտակելու, կապեր կազմակերպելու, ուսման, խորհրդատվության դիմելու, անցյալը վերաիմաստավորելու օր է: Օրը բարենպաստ է սովորելու, ուտեստներ պատրաստելու, տնտեսության համար իրեր գնելու կամ պատրաստելու համար: Անբարենպաստ է մեծ գործեր ձեռնարկելը, ճամփորդելը, ստեղծված հարաբերություններում ինչ-որ բան փոխելը: Օրվա հիվանդությունները վտանգավոր կլինեն, բայց այսօր լավ կյուրացվեն ու կազդեն դեղերը:

Լուսնային 14-րդ օրը, որը սկսվում է 14:48-ից, ֆիզիկական աշխարհում իրական գործողությունների օր է: Մարդու մոտ այսօր երրորդ աչք կբացվի, ցանկացած կարևոր գործի սկիզբ պետք է ծրագրել լուսնային 14-րդ օրվա համար: Եթե բաց թողնեք այս օրը, բաց կթողնեք ամիսը: Բարենպաստ է ճամփորդելը, խաղալը, կոմերցիայով, կարևոր գլոբալ գործերով զբաղվելը, աշխատանքը փոխելը, սովորելն ու կարդալը, ֆիզիկական աշխատանք անելը: Անբարենպաստ է տեսողությունը ծանրաբեռնելը, օծանելիքը չարաշահելը: Օրվա հիվանդությունները արագ ու հեշտ կանցնեն: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի, հնարավոր են տրամադրության տատանումներ:

Այսօր արևային 2-րդ օրն է: Արեգակը Աղեղնավորի նշանի տակ է: Սա գիտելիքների ու կապերի, ճամփորդությունների, գիտակցելու և ընդունելու օր է: Խորհուրդ է տրվում ազատվել անպիտան կապերից ու ծանոթություններից, նոր հագուստ գնել, հին բաները նորով փոխարինել: Խորհուրդ չի տրվում զբաղվել տնային գործերով, կրակ վառել: Լավ նշաններ կլինեն քամին, տերևները, հեռվից եկած հյուրերը, հին ու բարի կապերը վերականգնելը: Շատ լավ նշան կլինի ամբոխի մեջ սեփական անունը լսելը, բայց վատ կլինի, եթե ձեզ ուրիշի անունով կանչեն: Վատ նշանները կապված կլինեն կրակի ու մետաղի հետ: Օրվա գույներն են դեղինը, կանաչակապտավունը, երկնագույնը: Եթե այս գույներին հանդիպեք, համարեք, որ ճիշտ ուղով եք ընթանում: Օրվա թվերն են՝ 17, 31, 48: Լավ է, եթե այս թվերին հանդիպեք հեռախոսի, տան, մեքենաների համարների տեսքով: Ալկոհոլ մի օգտագործեք: Երազները կշիռ կունենան ու բարի կլինեն:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 762 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0